Հայոց և ասորի եկեղեցիները կխորացնեն համագործակցությունը Միջին Արևելքում և սփյուռքում
ԱՐԽԻՎ
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Պիքֆայայի Սուրբ Աստուածածին վանքի վեհարանում հանդիպել է ասորիների Ն.Ս. Իգնատիոս Աֆրամ Բ պատրիարքին:
Հանդիպմանը երկու ժողովուդների հոգևոր հայրերը շեշտել են Միջին Արևելքում և սփյուռքի գաղութներում հայոց և ասորի եկեղեցիների համագործակցությանը նոր թափ հաղորդելու հրամայականը :
Ընդգծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարևորությունը:
Աֆրամ Բ պատրիարքը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ ասորի ժողովրդի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությունների բացմանը ներկա գտնվելու և պատգամի համար։ Հանդիպման ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը և Ն.Ս. Իգնատիոս Աֆրամ Բ պատրիարքը շրջել են Սբ Աստուածածին վանքի վերանորոգված ու նորակառույց բաժիններով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)