Ադրբեջանում այս տարի 34 երեխա ՃՏՊ-ի զոհ է դարձել
ԱՐԽԻՎ
2015 թվականի առաջին 6 ամիսներին Ադրբեջանում տեղի ունեցած 1045 ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 407 մարդ է զոհվել, այդ թվում' 34 երեխա, 1117 մարդ էլ մարմնական վնասվածքներ է ստացել, որոնց թվում 99-ը երեխա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի պետական ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Քամրան Ալիևը:
Նրա խոսքով՝ զոհված երեխաներից 11-ը, վիրավորվածներից էլ 24-ը եղել են մինչև 7 տարեկան, իսկ մահացած երեխաներից 23-ը և վիրավորներից 75-ը' 7-16 տարեկան երեխաներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)