Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով 

Վիեննայի համաձայնությունից հետո ավելի հավանական է դառնում Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը

ԱՐԽԻՎ

Վիեննայում Իրանի եւ «վեցյակի» միջեւ ձեռք բերված համաձայնությունը կարող է լուրջ խթան հանդիսանալ նաեւ հայ-իրանական բազմաթիվ ծրագրերի իրականացման համար, որոնք բավական ժամանակ սառեցված վիճակում էին Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցերի հետեւանքով: Այդ ծրագրերից մեկն էլ կարող է դառնա Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը: Ոչ միայն Վիեննայում կնքված համաձայնագիրը, այլեւ նախորդ շաբաթ Ուֆա յում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը մասնագետներին ստիպում է մտածել, որ այս առնչությամբ բավական քայլեր են արվել եւ հիմքեր կան ենթադրելու, որ երկաթգծի կառուցումը սարերի հետեւում չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանը շեշտում է, որ երկաթգծի նշանակությունը հսկայական է ոչ միայն Հայաստանի եւ Իրանի, այլեւ բազմաթիվ այլ խոշոր խաղացողների համար: «Նախագահի մակարդակով արվող յուրաքանչյուր հայտարարություն պետք է պարունակի լուրջ հիմքեր, դրանք կան, հակառակ պարագայում նման հայտարարություն չէր լինի: Նախագահը նշեց, որ իրականացվել են տնտեսական եւ տեխնիկական որոշակի գործընթացներ: Կարելի է ասել դա հրավեր էր' ակտիվորեն ներգրավվելու Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրում, որը խիստ կարեւոր է ոչ միայն Հայաստանի եւ Իրանի, այլեւ Չինաստանի եւ Եվրամիության համար»,- ասաց Ոսկանյանը:

Չինաստանի հետաքրքրվածությունը երկաթծի կառուցման հարցում կայանում է նրանում, որ չինացիները մտադիր են իրականացնել «Մետաքսի ճանապարհ» նախագիծը. Պարսից ծոցը Սեւ ծովին կապող ամենակարճ ուղին անցնում է Իրանով եւ այդ երկաթգծով: «Բնական է, որ այդ հնարավորությունը պետք է կողմերը ջանան օգտագործել: Թեպետ խոշոր ներդրումների անհրաժեշտությանը, այս երկաթուղու աշխարհաքաղաքական նշանակությունը բոլոր շահագրգիռ կողմերի համար շատ ավելի մեծ է եւ անհամեմատելի ներդրումների ծավալի հետ: Բնական է, որ իրանական կողմը շահագիրգիռ կլինի արագացնելու այ ն գործընթացները, որոնք կապված են իր տարածքում երկաթուղու կառուցման հետ եւ ինչու ոչ, հնարավոր ֆինանսական միջոցների պարագայում նաեւ ներդրումների մակարդակով մասնակցելու այդ ծրագրին»,- ասաց իրանագետը: Նա շեշտում է, որ հատկապես Վիեննայում Իրանի եւ «վեցյակի» միջեւ համաձայնությունից հետո Իրանի մտահոգոթյունները զգալիորեն կրճատվել են, եւ այժմ Իրանը հնարավորություն եւ ժամանակ ունի տնտեսության զարգացման արդյունքում զգալի միջոցներ տրամադրել հայ-իրանական ծրագրերի իրականացմանը:

Իրանի խորհրդարանում հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն էլ շեշտում է, որ հայկական եւ իրանական կողմերի հետ շփումների արդյունքում հանգել է եզրակացության, որ Թեհրանը լուրջ տրամադրված է հայ-իրանական ծրագրերի հատկապես երկաթգծի կառուցման հարցում:

«Ինձ թվում է' մենք կարող ենք ակնկալել, որ Իրանի կողմից լուրջ եւ գործնական քայլերի ականատեսը կլինենք այդ հարցի իրականացման գործում: Այժմ խորհրդարանն արձակուրդում եւ կարծում եմ' առաջիկա շաբաթների ընթացքում կանցնենք գործնական դաշտ»,- ասաց Բեգլարյանը:

Ռուսաստանի Ուֆա քաղաքում ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթաժողովին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է Հայաստան-Իրան երկաթուղու նախագծի մասին: Կարևորելով երկրների այս միավորումների շրջանակում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին' Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս:

Հասմիկ Հարությունյան

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց
Ամենադիտված