Կիևն անընդունելի անձ է հայտարարել Օդեսայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսին
ԱՐԽԻՎ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն Ուկրաինայի անվտանգության ծառայության դիմելուց հետո անընդունելի անձ է հայտարարել Օդեսայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնակատարին: Օգոստոսի 17-ին այս մասին հաղորդել են Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի ծառայությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ուկրաինայի արտգործնախարարությունն, ինչպես հայտարարել են Անտվանգության ծառյությունում, Ռուսաստանի դիվանագետին է հանձնել նոտա՝ շտապ երկրի տարածքից հեռանալու պահանջով: Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը պարզաբանել է, որ գլխավոր հյուպատոսն անընդունելի անձ է հայտարարվել «դիվանագիտական գործունեության հետ իր գործունեության անհամատեղելիության պատճառով», ինչպես նաև Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթների խախտման համար:
Դիվանագետն, ինչպես հաստատում են Անվտանգության ծառայությունում, արդեն հեռացել է Ուկրաինայից: Վտարված գլխավոր հյուպատոսի անունը չի հայտնվում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)