Տրակտորիստը հողի տակից զինամթերք է հայտնաբերել
ԱՐԽԻՎ
ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում' հուլիսի 15-ին, ժամը 08.40-ին, ահազանգ է ստացվել, որ տրակտորիստը հողային աշխատանքներ կատարելիս հողի տակից հայտնաբերել է գնդացրի ժապավենի նմանվող առարկա:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած ՀՀ ոստիկանության օպերատիվ խումբը Տարոն-4 թաղամասի նշված հատվածում հայտնաբերել է փամփուշտի ժապավենի նմանվող մետաղյա 24 առարկա:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան