«Կասինի»-ն կփորձի լուսանկարել Տիտանի ամպերը
ԱՐԽԻՎ
«Կասինի» զոնդը կփորձի լուսանկարել Սատուրն մոլորակի երկիրն ամենանման արբանյակի վերին մթնոլորտային շերտի մեթանային ամպերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, շաբաթ օրը զոնդը կրկին կմոտենա Սատուրնի արբանյակին՝ բարձրորակ լուսանկարներ իրականացնելու համար:
Ինչպես հաղորդում են գիտնակաները, Տիտանի ուսումնասիրությունները կսկսվեն ավելի շուտ, երբ Երկիր կհասնեն զոնդի ուղարկած առաջին լուսանկարները: Շաբաթ օրը զոնդը կանցնի Տիտանի մակերևույթից 730 հազար կմ հեռավորության վրա՝ փորձելով արբանյակի մթնոլորտում գտնել ամպերի հետքեր, և կհետևի այս լուսնի վրայի փոփոխություններին:
Հաջորդ շաբաթ «Կասինին» կանցնի Սատուրնի հսկայական գազափոշային օղակի ուսումնասիրությանը, որի շնորհիվ հնարավոր կդառնա ճշտել դրա սահմանները և ծագումնաբանությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)