Սեյրան Օհանյանը ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
ԱՐԽԻՎ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 25-ին ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային նշանակության ռազմաքաղաքական, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու երկրների անվտանգության ապահովման շրջանակներում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
ՌԴ պատվիրակության աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են նաև ՀՀ պաշտպանության նախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական հետախուզության ղեկավարության հետ հանդիպումներ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան