Տաջիկստանում ձերբակալվել է ԻՊ-ի 18 աջակից
ԱՐԽԻՎ
Տաջիկստանի իրավապահ մարմինները տարեսկզբից ձերբակալել են ավելի քան 100 մարդու, ովքեր այս կամ այն կերպ առնչություն ունեն ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների հետ: Նրանցից 18-ը «Իսլամական պետության» համախոհներ եւ աջակիցներ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մ ասին հայտարարել է Տաջիկստանի ներքին գործերի նախարար Ռամզան Ռաֆիմզոդան: Պարզվել է նաեւ, որ Տաջիկստանի բազմաթիվ քաղաքացիներ ոչ միայն իրենց աջակցություն են հայտնել «Իսլամական պետությանը», այլեւ անդամագրվել են ահաբեկչական այդ խմբավորմանը:
«Մեր ունեցած տեղեկատվության համաձայնч ավելի քան 520 քաղաքացի, հիմնականում երիտասարդներ, տարբեր ճանապարհներով մեկնել են Սիրիա եւ Իրաք, որպեսզի անդամագրվեն եւ մասնակցեն «Իսլամական պետության» ահաբեկչություններին: Նրանցից 150 սպանված են»,- հայտարարել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)