Ղրղզստանի Նախագահը երկրի խորհրդարանական ընտրությունները նշանակել է հոտկեմբերին
ԱՐԽԻՎ
Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի, խորհրդարանական ընտրությունները կկայանան ընթացիկ տարվա հոկտեմբերի 4-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Ղրղզստանի Նախագահի մամուլի ծառայությունից:
«Նախագահը հանձնարարել է ընտրությունների և հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովին ապահովել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացում' պետության օրենսդրությանը համապատասխան»,- հայտնել են ծառայությունից:
Աթամբաևը կառավարությանը հանձնարարել է առանձնացնել անհրաժեշտ միջոցներ ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար, ինչպես նաև «ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության համար»:
Համաձայն Ղրղզստանի օրենսդրության' նախընտրական քարոզարշավը կսկսվի սեպտեմբերի 4-ին:
Ղրղզստանի խորհրդարանը' Ժոգորկու Քենեշը, կազմված է 120 պատգամավորից և ընտրվում է համամասնական ընտրակարգով՝ 5 տարին մեկ անգամ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)