ԱՄՆ-ում գեր կատուն նիհարել է 10 կգ-ով
ԱՐԽԻՎ
Միացյալ Նահանգների Տեխաս նահանգում Սկիննի անունով գեր կատուն կարողացել է նիհարել 10 կիլոգրամով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, բժիշկ Բրիտնի Բարտոնը նշել է, որ նա հոգ է տարել կատվի մասին 2013թ.-ից: Այդ ժամանակ նա կշռում էր 18.6 կիլոգրամ, սակայն մարզումների և դիետայի շնորհիվ կատուն կորցրել է իր քաշից կեսից ավելին: Կատուն անցել է ամենամյա հետազոտություն, ինչը ցույց է տվել, որ նա առողջ է:
Բարտոնի խոսքով' աշխատանքային օրերը կատուն անցկացնում է անասնաբուժական HEAL Veterinary Hospital կլինիկայում, իսկ հանգստյան օրերը՝ Բարտոնի և նրա ընտանիքի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)