Հալեպում հայ է վիրավորվել
ԱՐԽԻՎ
Հայաշատ Հալեպում հուլիսի 31-ին հրթիռի պայթյունից հայ է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Վիրավորը Ջորջ Ուրֆալյանն է, ով սիրիական ՍԱՆԱ գործակալության լուսանկարիչն է: Դեպքը տեղի է ունեցել ալ Ռաշիդին թաղամասում լրատվական աշխատանքներն իրականացնելու ժամանակ: Նաև վիրավորվել են սիրիական հեռուստակայանի երկու աշխատակիցներ՝ Շադի Հելուեն և Ֆադի Խարուֆը:
Հալեպ քաղաքը 2012թ. ամառվանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը' զինված խմբավորումների հսկողության տակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)