Ողբերգական վթար՝ Ճամբարակ-Բերդ ճանապարհին. մեքենան 300 մետր գլորվել է ձորը, վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)
ԱՐԽԻՎ
Օգոստոսի 3-ին` ժամը 01.36-ին, տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-38 ավտոճանապարհի Ճամբարակ-Բերդ հատվածում (26-րդ կմ) «Օպել Աստրա Ջի» մակնիշի 35 LP 907 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' 1977 թ. ծնված Ս. Ծ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով Ս. Ծ.-ը տեղում մահացել է:

Հրշեջ - փրկարարները դուրս են բերել քաղաքացու դին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի փականը:
Լուսանկարները՝ Shamshyan.com-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)