Հայաստանցի տանկիստները Մոսկվայի մարզում կմասնակցեն Տանկային երկամարտի անհատական մրցարշավին
ԱՐԽԻՎ
Մոսկվայի մարզի Ալաբինո զորավարժարանում Միջազգային բանակային խաղեր-2015-ի շրջանակներում տեղի ունեցող «Տանկային երկամարտ» մրցույթի «Անհատական մրցարշավ» անվանակարգում օգոստոսի 3-ին կշարունակվեն տանկային անձնակազմերի արշավները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության և տեղեկատվության վարչությունը:
«Ընդամենը մրցումների երրորդ օրը չեմպիոնության համար պայքարում հանդես կգան տասն անձնակազմեր՝ տանկիստներ Հայաստանից, Վենեսուելայից, Չինաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Քուվեյթից, Նիկարագուայից, Սերբիայից և Տաջիկստանից: Այսօրվա դրությամբ առաջատար դիրքեր են զբաղեցնում Ռուսաստանի և Սերբիայի անձնակազմերը, որոնք հաղթանակ են տարել մրցումների առաջին օրը»,- ասված է հաղորդագրության մեջ: Անհատական մրցարշավում հաղթողներին կորոշեն օգոստոսի 6-ին՝ բոլոր 39 անձնակազմերի հանդես գալուց հետո:
Միջազգային բանակային խաղերը մեկնարկել են օգոստոսի 1-ին Մոսկվայի մարզի Ալաբինոյում: Միաժամանակ սկսվել է «Տանկային երկամարտ» մրցույթը, որին մասնակցում են Խաղերին մասնակցող 17 պետություններից 13-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան