Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին
ԱՐԽԻՎ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն օգոստոսի 3-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավիթ Տոնոյանը շնորհավորել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազ մաքաղաքական հարցերի պատասխանատու Լիլիան Շալառուին ԵԱՀԿ քարտուղարությունում նոր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ:
Բարձր գնահատելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և անձամբ Լիլիան Շալառուի ներդրումը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման կարողությունների զարգացման և բանակ-հասարակություն կապի ամրապնդման ոլորտի բարեփոխումների գործում' Դավիթ Տոնոյանը վերջինիս ՀՀ ՊՆ ռազմական համագործակցության մեդալ է հանձնել։
Իր հերթին պարոն Շալառուն շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին գործուն աջակցություն ցուցաբերելու և համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են նաև ընթացիկ աշխատանքների արդյունքները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)