Քրդերը Մոնպելյեում բողոքի ակցիա են անցկացրել թուրքական ռմբակոծումների դեմ
Հասարակություն
Ֆրանսիական Մոնպելյե քաղաքում տեղի քրդական համայնքը հավաքվել է քաղաքապետարանի շենքի առջև' իր բողոքն արտահայտելով Թուրքիայի կողմից քրդերի նկատմամբ կիրառվող հալածանքների դեմ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, Մոնպելյեի քրդերը պահանջել են տեղական իշխանություններից արձագանքել թուրքական իշխանությունների կողմից իրենց հայրենակիցների նկատմամբ տևական ժամանակ շարունակվող բռնություններին:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիան ռմբակոծում է Իրաքի քրդաբնակ հյուսիսային հատվածները, սակայն միջազգային մամուլում այդ փաստը մեկնաբանում է իրեն ձեռնտու ոճով՝ իբր ռմբակոծությունն ուղղված է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել