Սաուդյան Արաբիայի թագավորն ընդհատել է իր հանգիստը Ֆրանսիայում
ԱՐԽԻՎ
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բն Աբդ ալ Ազիզն ընդհատել է իր արձակուրդը ֆրանսիական Ռիվիերայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պատճառն այն է, որ բնակիչների շրջանում դժգոհություններ են ի հայտ եկել, երբ ֆրանսիական ոստկանությունը փակել է լողափերից մեկը: Տեղացի բնակիչները ստոր ագրահավաք են կազմակերպել այդ առիթով և հավաքել շուրջ 150 հազար ստորագրություն: Թագավորն ուղևորվել է Մարոկկո:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ թագավորը Ֆրանսիայում պետք է անցկացներ երեք շաբաթ, սակայն նախատեսված հանգիստն ընդհատել է մեկ շաբաթ անց:
Սաուդյան Արաբիայի թագավորին ուղեկցում է 1000 մարդ, որոնց թվում են նրա ընկերներն ու հարազատները: Տեղեկություններ կան, որ թագավորին ուղեկցող պատվիրակության մի մասը հեռացել է նրա հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)