Ֆրանսիացի պատմաբանը Հայոց ցեղասպանության մասին դասախոսություն կկարդա
ԱՐԽԻՎ
Ֆրանսիացի պատմաբան Վինսենտ Դուգլերտը, ով երկար տարիներ ուսումնասիրում է ցեղասպանությունների թեման և այն ներկայացնում պատմական գործառույթների և իրադարձությունների տեսանկյունից, նախատեսում է դասախոսություն կարդալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նուվել դը Արմենի» պարբերականը, դասախոսությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Փարիզի Շարտրե սրճարանում:
Դուգլերտը նախատեսում է խոսել ցեղասպանությունների մասին՝ որպես մարդկության դեմ հանցագործություններ և կենտրոնանալ Հայոց ցեղասպանության խնդրի վրա, որը ժամանակակից աշխարհի առաջին ցեղասպանությունն է, սակայն ամբողջ աշխարհի կողմից մինչ օրս չի ճանաչվել ու դատապարտվել:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան