Կծու կերակուրը նպաստում է երկարակեցությանը. չինացի գիտնականներ
ԱՐԽԻՎ
Կծու կերակուրն, հատկապես թարմ չիլի պղպեղի հավելմամբ, նպաստում է երկարակեցությանը: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պարզել են Չինաստանի գիտնականները:
BMJ բժշկական հանդեսում հրապարակված հետազոտությանը մասնակցել է 30-ից մինչև 79 տարեկան շուրջ կես միլիոն մարդ:
Հետազոտության տվյալներով՝ նրանց մոտ, ովքեր կանոնավորապես կծու սնունդ են գործածում, ցածր է սիրտ-անոթային, շնչուղիների և քաղցկեղային հիվանությունների վտանգը:
Նաև նշվում է, որ չիլի պղպեղը, որը ներկա է Չինաստանի գրեթե բոլոր կծու կերակրատեսակներում, պարունակում է կապսաիցին, որը հակաբորբոքիչ հատկություններ ունի:
Ըստ որում հետազոտության մեջ ասված է, որ կծու կերակուրների համակողմանի օգտակարության մասին վերջնական եզրակացություններ անելը դեռ վաղ է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)