Կառավարությունն առարկություններ չունի ԱԺ հարցուպատասխանի ժամանակը ֆիքսելու նախագծի առնչությամբ
ԱՐԽԻՎ
ՀՀ կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Խոսրով Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի՝ ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որով սահմանվում է պատգամավորների հարցերին պատասխանելու և դրանց արձագանքելու ֆիքսված ժամանակ: ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը նշեց, որ նախագծով հարցերին պատասխանելու համար նախատեսվում է տրամադրել 6-ական րոպե, իսկ արձագանքելու համար՝ մինչեւ 2-ական րոպե:
Հիմնավորման համաձայն՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածը մանրամասն սահմանում է նախագծերի քննարկման ժամանակ զեկուցման, հարցեր ելույթների, խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչների և եզրափակիչ ելույթների համար, վարման կարգի վերաբերյալ ելույթների համար տրամադրվող ժամանակը, մինչդեռ հնչեցված հարցերին պատասխանելու և դրանց արձագանքելու համար չի սահմանվում որեւէ ժամկետ:
Նախագիծը բխում է Ազգային ժողովի օրակարգի հագեցվածությունից ու ժամանակի առավել արդյունավետ կառավարման անհրաժեշտությունից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)