Հայկական կողմի շնորհիվ Վրաստանում հայտնաբերվել և ոչնչացվել է սիբիրյան խոցի վարակի աղբյուրը
ԱՐԽԻՎ
Օրեր առաջ արձանագրված սիբիրյան խոց հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը համակարգված համագործակցել է վրացի գործընկերների հետ: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վրացի գործընկերներն իրենց երկրում հայտնաբերել են վարակի աղբյուրը՝ վարակված մսեղիքը, որը ոչնցացվել է:
Օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու, վարակի օջախը տեղայնացնելու, ինչպես նաև լիարժեք և սերտ համագործակցելու համար վրացական կողմը շնորհակալություն է հայտնել Հայաստանի առողջապահության նախարարությանը:
Համատեղ աշխատանքի արդյունքում կանխվել է բնակչության շրջանում սիբիրյան խոց հիվանդության տարածումն ու բռնկումը: Փոխգործակցությունը նպաստում է երկու երկրի սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)