«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները Հայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպք 

Անցնող շաբաթվա իրադարձությունների ամփոփ պատկերը

ԱՐԽԻՎ

Անցնող շաբաթը լի էր բազմաբնույթ իրադարձություններով: Աշխարհի տարբեր քաղաքներում շարունակվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները: հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, իսկ Թուրքիայում լարված իրավիճակ է: Կիրակի Հայաստանում մեկնարկեցին 6-րդ Ամառային համահայկական խաղերը:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ Միացյալ Նահանգներում լույս է տեսել Վինսկոնսինում բնակվող Թորոս Մադաղճյանի «Յուշամատեան Թոմարզայի» գրքի անգլերեն տարբերակը: Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքի Ազգային ապստամբության թանգարանում օգոստոսի 4-ին բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի առաջին էջերում» խորագրով ցուցահանդեսը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 1-ը կգործի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» ժամանակավոր ցուցադրությունը: Ներկայացված են բացառիկ նյութեր և լուսանկարներ: Ցուցադրությունը բաղկացած է 12 խորագրից, որոնք վերաբերում են 1900-1923 թվականներին մարմնակրթական շարժմանն Օսմանյան կայսրությունում: Ժամանավոր ցուցադրության բացմանը զուգահեռ տեղի ունեցավ համանուն գրքի շնորհանդեսը:

Լիբանանի հանրահայտ մշակութային իրադարձություններից մեկին' Բեյթեդին արվեստի փառատոնին հայ արվեստագետները հանդես կգան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով: Իսկ ֆրանսիացի պատմաբան Վինսենտ Դուգլերտը, ով երկար տարիներ ուսումնասիրում է ցեղասպանությունների թեման եւ այն ներկայացնում պատմական գործառույթների եւ իրադարձությունների տեսանկյունից, նախատեսում է դասախոսություն կարդալ Հայոց ցեղասպ անության վերաբերյալ:

Արգենտինայում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հիշողություն, ճշմարտություն, արդարություն եւ հետեւանքների վերացում» խորագիրը կրող գիտաժողով, որին մասնակցել են Արգենտինայում հայտնի պատմաբաններ, իրավաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ, դատավորներ եւ լրագրողներ: Բուենոս Այրես նահանգի Ազուլ քաղաքի իրավաբանական ֆակուլտետն ու Խաղաղության ակտիվիստների համաշխարհային դեսպանությունը կազմակերպել են նաեւ Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառում, որի ընթացքում ցուցադրվել է «20-րդ դարի ցեղասպանություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը:

Հայտնի դարձավ, որ Թուրքիայում 2015 թվականի աշնանը մեծ էկրան կբարձրանա Հայոց ցեղասպանության մասին պատմող «Կորած թռչուններ» ֆիլմը:

Կանադայի ազգային պաշտպանության և բազմամշակութայնության հարցերով նախարար, Պահպանողական կուսակցության անդամ Ջեյսոն Քենին վերահաստատեց իր կուսակցության հանձնառությունը Հայոց ցեղասպանության հարցում արդար պայքար մղելու վերաբերյալ: Այս մասին Քենին խոսել է Տորոնտոյում Հայ-կանադական պահպանողական ասոցիացիայի (ACCA) կազմակերպած երեկոյի ընթացքում:

ԼՂ հակամարտություն

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ օգոստոսի 4-ին հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից օգոստոսի 6-ին տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինված ուժերը շփման գծի արևելյան ուղղությամբ երկու հայկական անօդաչու թռչող սարքեր են խփել, իրականո ւթյանը չի համատասխանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Սահմանային իրավիճակը վերահսկելի է հայկական զինուժի, ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների և այլ կառույցների կողմից: Այսպես արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սահմանային լարվածության հետ կապված լրագրողների հարցին:

Ադրբեջանական կողմի երկրորդ ապատեղեկատվությունը հերքվեց մեկ օրվա' օգոստոսի 6-ի ընթացքում: Ադրբեջանական լրատվամիջոցներն օգոստոսի 6-ին լուր էին տարածել այն մասին, թե իբր Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորվել են հայկական բանակի պայմանագրային զինծառայող 38-ամյա Սամվել Խարազյան և Լոռու մարզի Կուռթան համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը: ԼՂՀ ՊՆ աղբյուրը հերքեց նման անհեթեթ լուրերը:

ԱՄՆ-ը ցանկանում է, որ հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում լարվածությունը նվազի, պահպանվի հրադադարի ռեժիմն ու կողմերը բանակցության եւ երկխոսության ճանապարհով հասնեն հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն էլ հայտարարեց, որ Կովկասում հակամարտությունների լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական գրասենյակի աշխատակիցներն օգոստոսի 8-ին այցելել են Ադրբեջանում գտնվող հայ սահմանախախտ Արսեն Բաղդասարյանին:

Լարված իրավիճակ Թուրքիայում

Օգոստոսի 3-ին Ահաբեկիչները զինված հարձակում են գործել Բիթլիսի Թաթվան գավառում գտնվող ռազմական հոսպիտալի վրա: Հարձակմանն անմիջապես պատասխան է տրվել, ինչի հետևանքով ահաբեկիչները դեպքի վայրից փախել են: Զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել: Նույն օրը Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները կրկին հարձակում են գործել թուրք զինվորականների վրա: Եւս մեկ հարձակում, նույն օրը, տեղի է ունեցել Դիրաբեքիրում ռազմական մեքենայի վրա: Օգոստոսի 4-ին Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարի՝ թուրքական Սարիղամիշ գավառով անցնող հատվածում դեռևս անհայտ պատճառներով պայթյուն է որոտացել: Նույն օրը, ավելի քան երկու շաբաթ Թուրքիայում շարունակվող հարձակումների պատճառով Իրանը երկրի հյուսիս-արևմուտքում ժամանակավորապես փակել է թուրք-իրանական սահմանը:

Օգոստոսի 4-ին Քրդական աշխատավորական կուսակցությունը ոստիկանության դեմ հերթական հարձակումն է գործել Մարդինում: Նույն օրը Թուրքիայի Շըրնաք նահանգի Արաքյոյ գյուղում քուրդ զինյալների կողմից զինվորական մեքենայի վրա գործած հարձակման հետևանքով 2 զինվոր է զոհվել, իսկ Դողուբայազեթին (Բայազետ) կից Քարաբուլաքի ժանդարմերիայի բաժանմունքի վրա PKK ինքնասպան զինյալի հարձակման հետեւանքով 50 թուրք ոստիկան է սպանվել:

Օգոստոսի 5-ին Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները շարունակում էին հարձակում գործել թուրք զինվորականության վրա: Դիարբեքիրի Քայափընար գավառում անհայտ դիմակավոր անձինք ինքնաշեն պայթուցիկով հարձակվել են ոստիկանական կենտրոնի վրա: Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) և Էրզինջան (Երզնկա) նահանգներն իրար միացնող ճանապարհն օգոստոսի 5-ին դրությամբ արդեն 6 օր է՝ փակ էր: Պատճառն այս շրջանում Քրդական աշխատավորական կուսակցության գործողություններն են: Թուրքիայի տարածքում վերջին 30 օրվա ընթացքում իրականացված ահաբեկչական գործողությունների հետևանքող զոհվել է իրավապահ մարմինների 22 աշխատակից: Օգոստոսի 6-ին Թուրքիայի խոշորագույն քաղաքի՝ Ստամբուլի կենտրոնում ռումբ է հայտնաբերվել:

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերի վրա Թուրքիայի օդուժի հարձակումներն «օրինականության տեսակետից խիստ կասկածելի են»: Իսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախագահական Սպիտակ տանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան առաջին հերթին պետք է կռվի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման, եւ ոչ թե Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ:

Օգոստոսի 6-ին Քրդական աշխատավորական կուսակցության մի խումբ զինյալներ հարձակվել են Թունջելիում (Դերսիմում) ժանդարմերիայի բաժանմունքի վրա: Թուրքիայի Աղրը (Արարատ) շրջանի Դողուբայազեթ (Բայազետ) և Վանի Չալդըրան գավառները կապող ճանապարհահատվածին PKK զինյալները կանգնեցրել են 5 բեռնատար մեքենա: Բեռնատարների վարորդներին իջեցնելուց հետո զինյալներն այրել են ավտոմեքենաները: Դեպքի վայրում թուրք իրավապահ մարմինները քուրդ մարտիկների դեմ հատուկ գործողություններ են սկսել, որոնք դեռ շարունակվում են:

Օգոստոսի 8-ին զինյալները հարձակվել են Վան-Արճեշ ճանապարհահատվածի վրա գտնվող ոստիկանական կենտրոնի վրա: PKK հերթական գործողությունը Թուրքիայում առանց զոհերի չի վերջացել: Այս անգամ քուրդ զինյալները գործողություններ են իրականացրել Շըրնաք նահանգի Ջիզրե գավառում:

Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը կոչ է արել Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներին զենքերը վայր դնել:

Համահայկական խաղեր

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում մասնակցել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Խաղերի բացման առիթով Նախագահը հանդես է եկել ելույթով: Հաջորդ օրը Նախագահն ընդունել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի կազմակերպիչներին, հովանավորներին և պատվավոր հյուրերին: Նախագահի նստավայրում ի պատիվ հյուրերի կայացած ընդունելությունից առաջ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Օգոստոսի 4-ին Համահայկական 6-րդ ամառային խաղերն պաշտոնապես բացվեցին նաև ԼՂՀ-ում՝ Ասկերանի քաղաքային մարզադաշտում:

Հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր, հայկական աթլետիկայի լեգենդար մարզիկ Ռոբերտ Էմմիյանը Համահայկական խաղերն իսկական տոն է համարում սփյուռքի հայ մասնակիցների համար:

Օգոստոսի 5-ին «Հայփոստ» ՓԲԸ-ն պաշտոնապես մարեց և շրջանառության մեջ դրեց Համահայկական ամառային 6-րդ խաղերը խորհրդանշող նոր փոստային թողարկում'գեղաթերթիկ մեկ նամականիշով:

Համահայկական 6-րդ ամառային խաղերը քիչ-քիչ թափ են հավաքում՝ հայրենիք ժամանած հայորդներին կապելով հայրենի հողի հետ և նրանց նոր ընկեր ձեռք բերելու հնարավորություն տալով: Համահայկական խաղերի ֆուտբոլի և վոլեյբոլի ենթախմբերի մի քանի մրցաձևեր անցկացվում են Ստեփանակերտում և Ասկերանում: Մրցումներից զատ, Արցախ ժամանած մարզիկները ծանոթացան են նաև մայրաքաղաք Ստեփանակերտին և հայոց բերդաքաղաք Շուշիին: Համահայական խաղերի Սպահանի թիմն այցելեց Շուշի, եղավ Ղազանչեցոց եկեղեցում:

Համահայկական խաղերի 5 մրցութային օրերից հետո մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում առաջատարը Երևանի թիմն է: Առաջին տեղում նվաճած 50 մեդալով Երևանի թիմն է, որն ունի 20 ոսկե, 15 արծաթե և 15 բրոնզե մեդալ: 20 մեդալով երկրորդ տեղում է Գյումրու թիմը ' 4 ոսկե, 5 արծաթե և 11 բրոնզե մեդալ: Եռյակը եզրափակում է Թբիլիսին' 4 ոսկի և 1 արծաթ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել
Ամենադիտված