ԵԱՀԿ ներկայացուցիչը լրագրողների իրավունքների պաշտպանության հարցում Ալիևին մեղադրում է անգործության մեջ
ԱՐԽԻՎ
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է Ադրբեջանում լրագրող Ռասիմ Ալիևի սպանությունը: Միյատովիչը հատուկ նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով երաշխավորել լրագրողների անվտանգությունը:
«Վերջին ողբերգական դեպքը հերթական անգամ ապացուցում է, որ վաղուց արդեն ժամանակն է, որ իշխանություններն ուշադրություն դարձնեն միջազգային կազմակերպությունների նախազգուշացումներին և դադարեցնեն ժխտել իրավիճակի լրջությունը»,- նշվում է Ալիևին ուղղված նամակում: Միյատովիչը հիշեցրել է, որ նախորդ տարվա ընթացքում բազմիցս ահազանգել է Ադրբեջանում լրագրողների և լրատվական դաշտում գործունեության ծավալող անձանց նկատմամբ հետապնդումների և ձերբակալությունների առնչությամբ: «Դժբախտաբար, գրեթե ոչինչ չի արվել»,- նշել է ԵԱՀԿ ներկա յացուցիչը՝ հավելելով, որ Ռասիմ Ալիևի սպանությունն ահազանգ էր այն բանի, որ պետք է ինչ-որ բան ձեռնարկել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)