«Ժողովուրդ». Ադրբեջանը Տավուշի որոշ գյուղերի սահմանին ռազմավարական նշանակության ճանապարհ է կառուցում
ԱՐԽԻՎ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ադրբեջանական զինուժի կողմից շահագործվող կարմիր գույնի էքսկավատորը Տավուշի մարզի Ոսկեվան, Բաղանիս գյուղերի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի սահմանագոտում շարունակում է ռազմավարական նշանակության նոր ճանապարհի կառուցումը: Կարմիր էքսկավատորը շարունակում է իր սև գործը: Հողածածկ այդ ճանապարհը փորվում է ադրբեջանական դիրքերից առաջ:
Մտահոգություն կա, որ ադրբեջանական Աշաղի Աքսիբարայից սկիզբ առնող այդ ճանապարհով ադրբեջանական զինուժը կարող է ծանր տեխնիկա փոխադրել և հետագայում հրետակոծել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, որ մաս է կազմում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին