Ինդոնեզիայում 50 ուղևորներով ինքնաթիռ է անհետացել
ԱՐԽԻՎ
Ինդոնեզիայում օգոստոսի 16-ին անհետացած ինքնաթիռում կարող էին 50 ուղևորներ լինել, այդ թվում նաև 5 երեխա, ինչպես նաև անձնակազմի հինգ անդամները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է ազգային որոնողափրկարարական գործակալությունը:
Ըստ նախնական տվյալների, ATR 42-300 մոդելի ինքնաթիռի հետ կապը կտրվել է Պապուա արվարձանի տարածքում: Ինքնաթիռը պատկանում է Trigana Air Service ընկերությանը, այն Ջանպուրա քաղաքի Սենտանի օդանավակայանից ուղևորվում էր Օկսիբիլ: Ինքնաթիռը նախատեսված պահին չի ժամանել, իսկ անձնակազմի հետ կապ հաստատել չի հաջողվում:
Ինդոնեզական Պապուա արվարձանը գտնվում է Խաղաղ օվկիանոսում' Նոր Գվինեա կղզու արևմտյան հատվածում: Կղզու արևելյան հատվածն զբաղեցնում է Պապուա Նոր Գվինեայի Հանրապետությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)