Սիրիական բանակը Դարաայի շրջանում գյուղ է ազատագրել
ԱՐԽԻՎ
Սիրիական բանակն օգոստոսի 18-ին վերահսկողություն է հաստատել Դարաայի շրջանի ալ Թաբբա գյուղի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական գործողությունների ընթացքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Բանակի ստորաբաժանումներից մեկն օդային ուժերի օգնությամբ կանխել է «Իսլամական պետության» հարձակումը Թադմուր քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող ռազմակետի վրա: Սիրիական բանակը ռազմական գործողություններ է ծավալել նաև Լաթաքիայի հյուսիսային շրջաններում: Մասնավորապես, Քանսաբա շրջանում 8 ահաբեկիչներ են սպանվել: Օդային ուժերը Իդլիբի և Համայի գյուղերում, ինչպես նաև Արևելյան Ղուտայում ահաբեկիչների տասնյակ թաքստոցներ են ոչնչացրել:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220հազարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)