Բերիո և Դամասկոսի թեմերի առաջնորդները Քեսաբում այցելել են ազգային պատսպարանի ճամբար
ԱՐԽԻՎ
Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանն ու Դամասկոսի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը Քեսաբում այցելել են ազգային պատսպարանի ճամբար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից, նրանք մոտիկից ծանոթացել են ազգային պատսպարանի սաների և ծնողազուրկ երեխաների ծրագրերին: Երկու առաջնորդները հանդիպել են նաև երեխաների հետ և զրուցել նրանց հետ:
Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը հայրական խրատներով ու մտերմիկ զրույցներով ոգևորել է պատսպարանի սաներին: Նա իր շնորհակալությունն է հայտնել պատսպարանի հանձնախմբերին իրենց աշխատանքների համար:
«Սիրիական օգնության խաչի մեծ ընտանիք»-ում, որը գործում է շուրջ 95 տարի, գործում է 86 տարվա պատմություն ունեցող ազգային պատսպարանը: Պատսպարանի գործերով զբաղվող հանձնախմբերն իրենց աշխատանքը կենտրոնացնում են կրթական, դաստիարակչական, առողջապահական բնագավառներում, ինչպես նաև ամառային ճամբարներ են կազմակերպվում Քեսաբում: Այս մեծ աշխատանքներում իրենց ներդրումն են ունենում բարերարներ ու նվիրատուներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)