Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները Հայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպք Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» 

ԱՄՆ դեսպանն ու ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն այցելել են Զեյթունի հարկային տեսչություն

ԱՐԽԻՎ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի ուղեկցությամբ օգոստոսի 19-ին այցելել է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զառգացման վարչություն: Ֆինանսների նախարարությունը վերջերս Զեյթունում տեղակայված տվյալների մշակման կենտրոնի համար ձեռք է բերել արդի համակարգչային սարքավորումներ ու ծրագրակազմեր՝ երկրում հարկային վարչարարության էլեկտրոնային համակարգի արդիականացման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված տեխնիկական օժանդակության շրջանակում:

Այցի ընթացքում նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանի ներկա հարկային քաղաքականությունը' միաժամանակ ընդգծելով նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի համագործակցության շնորհիվ ունեցած վերջին ձեռքբերումները: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը հանգամանորեն ներկայացրել է Եկամուտների վարչարարության ինտեգրացված համակարգը, որի ավտոմատացման աշխատանքներն իրականացվել են ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ: Լիովին ավտոմատացված համակարգի շնորհիվ նվազում են հարկային խախտումները, կոռուպցիայի հնարավորությունը և սխալները, իսկ սխալներ տեղ գտնելու դեպքում ավտոմատացված համակարգը թույլ է տալիս դրանք վերհանել ու ուղղել: Ֆինանսների նախարարության ջանքերի շնորհիվ, վերջին վեց տարիների ընթացքում 36 տոկոսով կրճատվել է այն ժամանակը, որ ձեռնարկությունները ծախսում են հարկային հաշվետվությունների ու ձևակերպումների հետ կապված աշխատանքների իրականացման վրա, իսկ էլեկտրոնային հայտարարագրում կիրառող հարկ վճարողների թիվը, որ 2011թ. կազմ ում էր 7 տոկոս, 2015թ. հասել է շուրջ 95 տոկոսի:

Դեսպան Միլսը նկատել է, որ հարկային վարչարարության էլեկտրոնային համակարգի արդիականացմամբ բարելավվել է հարկային մարմինների գործունեության թափանցիկությունը: Նա գովեստով է անդրադարձել ՀՀ կառավարության այս կարևոր հաջողություններին, որոնք թույլ են տվել «հարկերի վճարման դյուրինության» մասով 32 կետով բարելավել Հայաստանի դիրքը Համաշխարհային բանկի Doing Business 2015 զեկույցի վարկանիշային սանդղակում, որտեղ Հայաստանը դիտարկված 189 երկրների շարքում 2013թ.-ին 73-րդն էր, իսկ 2014թ.՝41-րդը: Անդրադառնալով այն դրական հետևանքներին, որոնց հանգեցնում է հարկային կանոնակարգերի ու վարչարարության թափանցիկությունը, դեսպան Միլսը հույս է հայտնել, որ Հայաստանը կշարունակի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը՝ դրանով իսկ խթանելով տնտեսական աճն ու ներգրավելով օտարերկրյա ներդրումներ:

ԱՄՆ ՄԶԳ-ն իր ծրագրերով ՀՀ ֆինանսների նախարարությանն աջակցել է իրականացնելու բարեփոխումներ, որոնք օգնել են բարելավել հարկային դաշտը փոքր բիզնեսի համար, ապահովել սարքավորումներ ու ուսուցումներ հարկ վճարողների սպասարկման կենտրոնների համար, դյուրացնել հարկային հետաքննությունները և ԱԱՀ-ի վերադարձը և բարելավել հարկային ստուգումների պլանավորման ու ստուգման ենթակա ձեռնարկություններին ընտրության համակարգը: ԱՄՆ ՄԶԳ-ը նաև աջակցել է Հարկային խորհրդի ստեղծման հարցում, որը հարկային հարցերը քննության առնելու նոր պետական-մասնավոր հարթակ է ՀՀ կառավարության ու գործարար համայնքի համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում է
Ամենադիտված