Ռիչարդ Հովհաննիսյանն արգենտինացի ուսանողներին Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսություն է կարդացել
ԱՐԽԻՎ
Բուենոս Այրեսի «Սիրանուշ» կենտրոնում պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը դասախոսություն է կարդացել տարբեր համալսարանների պատմության ֆակուլտետի ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են ցեղասպանությունների թեմայով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով PrensacentroArmenia.com.ar-ը, Ռիչարդ Հովհաննիսյանը ուսանողներին է ներկայացրել հայերի կյանքն ու գործունեությունը Օսմանյան կայսրությունում մինչեւ 1915թ., խոսել է ցեղասպանության պատճառների, հետեւանքներ վերացման անհրաժեշտության մասին: Պատմաբանը նաեւ վիճակագրական տվյալներ է ներկայացրել մինչեւ Հայոց ցեղասպանությունը եւ դրանից հետո Թուրքիայում հայերի թվաքանակի վերաբերյալ: Դասախոսության ավարտին ուսանողները դիտել են վավեագրական ֆիլմեր Կայսերիում, Կապադովկիայում եւ Համշենու մ ապրող հայերի մասին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն