Թիվ 8 ընտրատարածքում առաջատարն է Վահագն Խաչատրյանը. հարցում
Հասարակություն
Լուրեր.com-ն իր ընթերցողների շրջանակում անցկացրել էր հարցում՝ «Երևանի թիվ 8 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից որի՞ն եք պատրաստվում տալ Ձեր ձայնը» հարցադրմամբ:
Հարցման արդյունքում առաջատար է ճանաչվել Երևանի նախկին քաղաքապետ, անկուսակցական Վահագն Խաչատրյանը՝ ստանալով 1460 ձայն (45%): Երկրորդ տեղում է ՀՀԿ ներկայացուցիչ Կորյուն Նահապետյանը՝ 1320 ձայն (40%)։ Երրորդ տեղում է ՀՅԴ կողմից առաջադրված Արթուր Եղիազարյանը՝ հավաքած 430 ձայնով (13%): Հարցման արդյունքներով ամենաքիչ ձայները հավաքել է անկուսակցական Գագիկ Պետրոսյանը՝ 60 ձայն (2%)։
Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 3270 մարդ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան