Սահմանադրական փոփոխությունների համար առկա է թե՛ հասարակական, թե՛ քաղաքական պահանջ. Արմեն Ռուստամյան
ԱՐԽԻՎ
Սահմանադրական բարեփոխումներից հետո կունենանք նոր որակի Հայաստան, որտեղ չի լինի մենիշխանական համակարգ եւ իշխանությունն ապակենտրոնացված կլինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը օգոստոսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը համոզմունք հայտնեց, որ Սահմանադրական բարեփոխումների անցկացումը ժամանակի հրամայականն է եւ այդ առնչությամբ առկա է թե՛ հասարակական, թե՛ քաղաքական պահանջ:
«Նոր Սահմանադրությամբ իշխանական լիազորությունները բաշխված են մի քանի ուղղությամբ, և դրանով գլխավոր հարցերից մեկը լուծվում է: Մենք վստահ ենք, որ Հայաստանի խնդիրների հիմքը քաղաքական է, եւ պետք է առաջին հերթին ձերբազատվել մենիշխանությունից: Սահմանադրության նոր նախագծով որեւէ պաշտոնյա չի ունենա այնքան լիազորություններ, ինչքան նախկինում: Բոլոր լիազորությունները բաշխված են, եւ դա կնպաստի, որ իշխանությունը չկենտրոնանա մեկ համակարգում»,- ասաց Արմեն Ռուստամյանը' հավելելով, որ գործող Սահմանադրությունը չի խանգարում լավ երկիր ունենալ, բայց չի էլ նպաստում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)