Կյանքից հեռացել է Nouvelles d’Armenie-ի գլխավոր խմբագիր Ժակ Թորանյանը
ԱՐԽԻՎ
Կյանքից հեռացել է Ֆրանսիայում գործող հայկական Nouvelles d’Armenie հանդեսի գլխավոր խմբագիր Ժակ Թորանյանը:
Ժակ Թորանյանը մշտապես հետամուտ է եղել հայության խնդիրներին և եղել է Ֆրանսիայի ամենաազդեցիկ հայկական հանդեսներից մեկի հիմնադիրներից մեկը:
Ժակ Թորանյանը նաև Ֆրանսիայի հայ համայնքի նշանավոր գործիչ Արա Թորանյանի հայրն էր:
Ժակ Թորանյանի հետ վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին` ժամը 11:30-ին, Փարիզի սուրբ Հավհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում:
«Արմենպրես»-ի խմբագրակազմն իր ցավակցությունն է հայտնում ժակ Թորանյանի ընտանիքին և ընկերներին մտերիմի կորստի կապակցությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)