«Սարսափների ամերիկյան պատմության» ստեղծողները Լեդի Գագային ներկայացրել են նոր կերպարով
ԱՐԽԻՎ
«Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալն ստեղծողները հինգերորդ սեզոնի գլխավոր հերոսներին ներկայացրել են նոր կերպարներով: Նրանց լուսանկարները հրապարակել Է Entertainment Weekly հանդեսը:
Լուսանկարներում կա նաեւ երգչուհի Լեդի Գագան, որը նախագծում կհայտնվի առաջին անդամ: Նա խաղացել Է բարձրաշխարհիկ առյուծի եւ հյուրանոցի սեփականատիրոջ դերը, որտեղ ծավալում Է նոր Էպիզոդների գործողությունը: Սեզոնի պրեմիերան կկայանա 2015 թվականի հոկտեմբերին:
«Գլամուր, բայց մահացու վտանգավոր կոմսուհին իր առողջ տեսքը պահպանում Է սեքսի եւ արյան օգնությամբ. նա սպանում Է շատ մոդայիկ ձեռնոցով, որը հյուսված Է մետաղյա մատանիներից»,-նշում Է հրատարակությունը: Լեդի Գագան ինքը պարզաբանել Է, որ իր հերոսուհին ուժեղ կին Է, որը շատ փորձությունների միջով Է անցել:
Entertainment Weekly-ն ունի նաեւ մյուս դերասանների լուսանկարները, որոնք նույնպես նկարահանվել են «Սարսափների ամերիկյան պատմություն»-ում՝ Մեթ Բոմերի, Ուես Բենթլիի, Սառա Փոլսոնի, Անջելա Բասեթի եւ Նաոմի Քեմփբելի:
Օգոստոսին ավելի վաղ սերիալի ստեղծողները YouTube-ով հրապարակել են հինգերորդ սեզոնի երկու թիզերները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)