Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները Հայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպք Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» 

Հնագետները կվերականգնեն «Զորաց քարերի» քարարկղային դամբարանի մուտքը

ԱՐԽԻՎ

«Զորաց քարեր» մեգալիթյան հուշարձանում հնագետներն իրենց աշխատանքները կսկսեն ուշ աշնանը' Մեծամոր քաղաքատեղիի հնագիտական պեղումների 50-ամյակին նվիրված գիտաժողովից հետո: Եղանակային պայմաններն ու անձրևներն անգամ չեն խանգարում հնագետներին հետամուտ լինել պատմության ուսումնասիրությանը: «Ջուրը նաև պտղաբերություն է խորհրդանշում, ինչը նշանակում է, որ մեր գործերը հաջողությամբ կընթանան: Ինձ մի փոքր անհանգստանցնում է, որ դամբարանի մաքրման ժամանակ անձրև չգա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքերի գծով տեղակալ, հնագետ Աշոտ Փիլիպոսյանը:

Հնագետներն այս տարի նախատեսում են վերականգնել «Զորաց քարերի» հիմնական կառույցի կենտրոնում գտնվող քարարկղային դամբարանի մուտքը' դամբարանախուցն ուսումնասիրելու համար: «Վերականգնելու ենք դրոմոսը' դամբարանախուց տանող ճանապարհը, որով 7 մետր գետնի տակ շարված քարերի միջոցով հանգուցյալին իջեցրել են 7 մ երկարություն և 3 մ լայնություն ունեցող դամբարանախուց: Քարերը շարվելու են իրենց տեղերում, և իջնելու ենք դամբարան-խուց»,- կատարվելիք աշխատանքները ներկայացրեց Փիլիպոսյանը:

2014 թվականին հնագետների խումբը տեխնիկայի միջոցով դամբարանի սրահից զգուշությամբ բարձրացրել և վերականգնել է 5-ից ավելի ծածկասալ: Կատարվել են ստուգողական ուսումնասիրություններ' պարզելու համար դամբարանի կառուցվածքը, երկարությունը, և դամբարանի կապը որոշակի դասավորությամբ ուղղահայաց կանգնեցված քարերի հետ: Ստուգողական պեղումների արդյունքում արձանագրվել է, որ կռոմլեխի (մեգալիթյան կառույցի տեսակ) շրջագծային երկարությունը 18 մետր է, իսկ դամբարանի հեռավորությունը ուղղաձիգ կանգնեցված քարերից' մեկ մետր:

Փիլիպոսյանի կարծիքով' քարերը կանգնեցվել են ռազմավարական նշանակության պարիսպ կառուցելու համար: «Երկու կողմից մեծ քարեր են դրել, իսկ ներսը լցրել են խիճ: Հավանաբար, պարիսպները կառուցելու ժամանակ դամբարաններն արդեն չեն օգտագործվել և դրա լավագույն ապացույցը դամբարանում գտած մոտ երկու արկղ, մ.թ.ա. 10-9-րդ դարերով թվագրվող խեցեղենն է, որի հետ խառնված երևան են եկել 11-13-րդ դարերի միջնադարյան ջնարակված խեցու բեկորներ, Անիին, Դվինին բնորոշ' կնոջ ապակյա ապարանջաններ: Ամենայն հավանականությամբ, 13-րդ դարում մոնղոլների արշավանքի ժամանակ այս դամբարններում մարդիկ պատսպարվել են»,- պարզաբանեց հնագետը:

Մասնագիտական գրականության մեջ հնագիտական այս հուշարձանի վերաբերյալ տարբեր թվագրություններ են նշվում. ուսումնասիրողների մի մասը հակված է հուշարձանը թվագրել մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ, 1-ին հազարամյակի կեսերով (Ստ. Եսայան, Օ. Խնկիկյան), իսկ մյուս մասը' մ.թ.ա. 6-4-րդ հազարամյակներով (Պ. Հերունի):

ՀՀ կառավարության 2009թ.-ին կայացված որոշմամբ' «Զորաց քարեր» հնագիտական բնակատեղին արգելոց-մասնաճյուղի կարգավիճակով ներառվել է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում, իսկ 2010թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ' «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 50 հեկտար:

Հուշարձանը XX դ սկզբից ժամանակ առ ժամանակ ենթարկվել է ոչ պարբերական հետազոտությունների: Այստեղ աշխատել են Ստեփան Լիսիցյանը (1920-ական թթ.), Մորուս Հասրաթյանը (1950-60-ական թթ.), Օնիկ Խնկիկյանը (1970-80-ական թթ.), Գրիգոր Արեշյանը (1980-90-ական թթ.): Նյութերի մի մասը հանձնվել է Սիսիանի երկրագիտական թանգարանին:

Հետագա տարիներին հուշարձանի տարածքում պեղումներ և ուսումնասիրություններ չեն իրականացվել, և միայն 2013 թ. ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից 2013թ. հաստատված տարեկան 3,0 մլն գումարի չափով ֆինանսավորվող ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում 2014թ.-ից վերստին սկսվել են «Զորաց քարերի» պեղման և ուսումնասիրության աշխատանքները (ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբ, ղեկավար՝ պատմ. գիտ. դոկտոր Աշոտ Փիլիպոսյան): Այդ ծրագրով իրականացվում են ոչ միայն հուշարձանի պեղման և բացված տեղամասերի ծածկման, այլ նաև հուշարձանին վերաբերող նյութերի հավաքման, մշակման, պեղված տարածքի չափագրման, հայտնաբերված հնագիտական արժեքների վերականգնման ու ամրակայման աշխատանքները:

2014թ. իրականացվել է արգելոցի տարածքի (50 հա) սահմանների ճշգրտման և նշահարման աշխատանքներ, որի համար հատկացվել է 600.0 հազ. դրամ: Նույն տարում ցանկապատվել է արգելոցի տարածքի մի մասը՝ 1350 մ երկարությամբ: Երթևեկությունը և տուրիստական ավտոբուսների երթերը կարգավորելու համար հուշարձանի պահպանական գոտու մուտքի մոտ իրականացվել է ավտոկայանատեղիի, թանգարանի շենքի և վարչատնտեսական մասի նախապատրաստման հողի հարթեցման աշխատանքներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում է
Ամենադիտված