ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը վախենում է մտնել նախընտրական մրցավազքի մեջ
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ վախենում է միանալ նախագահական ընտրությունների պայքարին: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը:
Նրա խոսքով' գլխավոր պատճառը, որը հետ է պահում նրան նախընտրական մրցավազքին մասնակցելուց' ընտանիքն է: Նա վստահ չէ, որ նրանք էմոցիոնալ առումով կկարողանան դիմանալ քարոզարշավին' քաղցկեղից հետևանքով որդու' Բոի մահից հետո:
Ներկայումս, ԱՄՆ փոխնախագահը չգիտի, թե երբ վերջնական որոշում կկայացնի: Նա հավելել է, որ եթե զգա պայքարելու պատրաստակամություն, ապա անմիջապես կմասնակցի նախընտրական մրցավազքին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)