Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ամենօրյա կանոնավոր թռիչքներ կլինեն․ կմեկնարկեն Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ (տեսանյութ) Ցուցադրական քայլ. Ալիևի համար կարևոր է՝ Փաշինյանը հաղթի 2026-ին. քաղաքագետը՝ բենզինի ներմուծման մասին (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Մասիս քաղաքում կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը Պաշտոնական ընդդիմությունը գուցե կհամարձակվի գումարել գիտնականների ու մտավորականների համաժողով․ Արմեն Այվազյան Վթար Երևանում. տուժածը հոսպիտալացվել է Այս կիրակի տարվա վերջին պատարագն եմ մատուցելու Մայր Տաճարում Հայտնաբերվել է թմրամիջոց իրացնող 25-ամյա երիտասարդը. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ) Մտել եք քաղաքացու գրպանը, նոր թանկացումներ՝ երևանցիների գլխին․ ավագանու նիստը թեժ է անցել (տեսանյութ) Վահան Տերյանի մասին պատմող ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկնարկել են Ալիևը կրկին մեկնել է Ստեփանակերտ ՀԷՑ-ը սկսել է մատուցել վճարովի հիմունքներով լրացուցիչ ծառայություններ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ն կոչ է արել ՀՀ իշխանություններին պահպանել Սահմանադրությունը՝ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին 

ԼՂ հակամարտություն, «Շանթ-2015» զորավարժություն. անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները՝ ամփոփ

ԱՐԽԻՎ

Անցնող շաբաթը լի էր բազմաբնույթ իրադարձություններով: Շփման գծում հակառակորդը շարունակում է սադրիչ գործողությունները՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացելով խաղաղ բնակչության ուղղությամբ։ Հայաստանում հաջողությամբ անցկացվեցին «Շանթ-2015» լայնամասշտաբ զորավարժությունները։ Լարված իրավիճակը Թուրքիայում շարունակվում է ավելի թեժանալ։

ԼՂ հակամարտություն

Ադրբեջանում Քուվեյթի դեսպան Սաուդ ալ Ռումին օգոստոսի 31-ին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նպատակով հակամարտող կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ:

Հակառակորդն օգոստոսի 31-ի լույս սեպտեմբերի 1-ին գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտեց շուրջ 120 անգամ' տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիքրապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց, այդ թվում' 230 կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-տիպի նռնականետերից, ինչպես նաև մեկ կրակոց' TP-107 հրթիռահրետանային կայանքից:

Սեպտեմբերի 1-ին Իրավիճակը հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին շարունակում էր մնալ լարված, սակայն հայկական բանակը, տիրապետելով խնդիրներին, կարողանում էր համապատասխան հակահարված տալ եւ պահպանել սահմանային անդորրը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ վերջին օրերին հակառակորդը գործածել է ականանետեր, իրականացրել դիվերսիոն հետախուզության փորձեր, որոնք, սակայն, հաջողությամբ կանխվել են: Նախարարը նաեւ նշեց, որ Հայկական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ աշնանը սպասվելիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից ակնկալում են, որ այն կնպաստի գոնե տվյալ պահի համար խաղաղության ամրապնդմանը:

Տավուշի մարզի մի շարք գյուղերի ուղղությամբ հակառակորդը օգոստոսի 31-ի երեկոյան եւ սեպտեմբերի 1-ի առավոտյան կրակոցներ է արձակել, որոնց մեծ մասն ուղղված են եղել բնակավայրերին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ կրակոցները չեն եղել շատ ուժեղ, տեւական բնույթ չեն կրել եւ հայկական զինված ուժերի համապատասխան կանխարգելիչ գործողությունների արդյունքում կրակոցները դադարել են:

ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների բավականին լարված ժամանակաշրջանում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը խուսափեց մեկնել Նյու Յորք' մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նստաշրջանին, որի շրջանակում ակնկալվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված նրա հանդիպումը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Պաշտոնական Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հույս ունի: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը եւս մեկնաբանել է վերջին շրջանում ԼՂ հակամարտության գոտում առկա լարվածությունը:

Ադրբեջանի Տերտերի շրջանի Գափանլը գյուղում անցկացված հարսանիքի ուղղությամբ հայկական կողմից գնդակոծման լուրը, որը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները, իրականությանը չի համապատասխանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Տավուշի մարզում հակառակորդի կողմից վիրավորված ժամկետային զինծառայողներ 19-ամյա Վլադիմիր Արամի Գեւորգյանի եւ 22-ամյա Գոռ Համբարձումի Գեւորգյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Վլադիմիր Գեւորգյանը գտնվում է Բերդի հիվանդանոցում: Նա ստացել է վիրավորումներ եւ վիրահատությունից հետո նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Թեև ադրբեջանական կողմը սահմանին սկսել է հեռահար միջոցներ, ականանետեր կիրառել, հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Սեպտեմբերի 2-ին հակառակորդն մի քանի ժամ շարունակ կրակահերթի տակ էր պահում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պա շտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կրակում են սահմանամերձ միանգամից մի քանի գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական զինուժի կողմից սետեմբերի 2-ի գիշերն արձակած կրակահերթի հետևանքով վիրավորված Տավուշի մարզի Կոթի գյուղի երկու բնակիչների առողջական վիճակն այս պահի դրությամբ բավարար է: Հայտնի են դարձել նաեւ նրանց անունները:

Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ադրբեջանական կողմի գնդակոծությունից հետո: Սահակյանը փաստել է նաև, որ վնասները միայն նյութական են:

Սեպտեմբերի 3-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մի քանի օր լարված է, սակայն այն չի կարող բերել լայնածավալ պատերազմական գործողությունների, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ։ «Հակառակորդը երեկ կրկին ակտիվ կրակոցներ է արձակել հատկապես Տավուշի մարզում սահմանի ողջ երկայնքով: Կրակոցները շարունակվել են մինչեւ առավոտ, օգտագործվել են տարբեր տրամաչափի արկեր, ականանետեր եւ դիպուկահարներ: Դրանք մեծ քանակ են կազմում: Ցավոք, երկու քաղաքացիական անձ է վիրավորվել: Ցավոք, ունեցել ենք զոհ: Պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանն է զոհվել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հակառակորդը լռել է միայն հայկական զինված ուժերի պատասխանից հետո: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ:

Սեպտեմբերի 3-ին ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է սկսել Տավուշի մարզի ուղղությամբ: Կրակոցներ հնչում են Տավուշի մարզի ճակատի ողջ երկայնքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հակառակորդը սեպտեմբերի 2-ի տոնական և 1-ի նախատոնական օրերին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը նաեւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմագծին լիովին վերահսկվում է Հայաստանի զինված ուժերի կողմից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը' անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ուղղությամբ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին, ինչի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային մեկ զինծառայող, վիրավորվել Կոթիի երկու քաղաքացիական անձ:

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը լայնածավալ ռազմակակն գործողությունների չի վերածվի: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը:

Սահմանին լարվածություն ստեղծելու եղանակով Ադրբեջանը փորձում է խաթարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 2-ի երեկոյան հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: Սեպտեմբերի 3-ին Կասպրշիկին ընդունել են Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը եւ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանագծում առկա լարվածությունը: «Հայաստանը և Ադրբեջանը հաղորդում են ականանետերի և ծանր սպառազինության օգտագործման մասին: Եթե տեղեկությունները հավաստի են, ապա դա սարսափելի լարվածություն է: Մենք պետք է աշխատենք Լեռնային Ղարաբաղում խաղաղության հասնելու համար»,-Թվիթերի իր միկրոբլոգում նշել է Ուորլիքը: Հայ-ադրբեջանական սահմանին վերջին 4 օրերի լարված իրավիճակն ու հատկա պես խաղաղ քաղաքացիների վիրավորումները Ջեյմս Ուորլիքը բնորոշում է մտահոգիչ եւ շեշտում է, որ համանախագահները խիստ ձեւով կոչ են անում կողմերին ձեռնարկել նախազգուշական բոլոր միջոցները' թույլ չտալու փոխհրաձգություն քաղաքացիական բնակչության մերձակայքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում համանախագահը շեշտում է, որ անհրաժեշտ է քաղաքական կամք հակամարտությունը լուծելու բանակցային սեղանի շուրջ, և ոչ մարտադաշտում:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Անդրադառնալով Ադրբեջանի՝ անհանգստության տեղիք տվող, անհանդուժող պահվածքին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի ԵԽԽՎ-ն իրական քայլեր ձեռնարկի այդ երկրի հանդուգն, ոչ ժողովրդավար գործելակերպը կանխելու համար:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սեպտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ: Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կրակահերթերի պատճառով սեպտեմբերի 3-ին վիրավորվել է 3 քաղաքացիական անձ և մեկ զինվորական: Տավուշի մարզի Մովսես գյուղում ադրբեջանական կողմի կրակահերթերի արդյունքում այրվել է գյուղի սահմանամերձ հատվածի տներից մեկի գոմը:

Հայ-ադրբեջանական սահմանին արհեստածին լարվածության հեղինակը Ադրբեջանն է: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց, որ Ադրբեջանը տարբեր ուղղություններով դիմում է սադրանքների, արկածախնդրության: Տավուշի մարզում սեպտեմբերի 3-ին ադրբեջանական կրակահերթից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը կայուն ծանր է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սեպտեմբերի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:

Հայաստանի տարածքում անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ու սահմանին տիրող լարված իրավիճակը զուգադիպություն է, իրար հետ կապ չունեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Նրան չի զարմացնում, որ հակառակորդն առաջին գծում հաջողության չհասնելու պարագայում կրակոցներ է արձակում խաղաղ բնակչության վրա:

Սեպտեմբերի 4-ին Ադրբեջանի բանակը մարտական կորուստ է տվել. զոհվել է ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Սամիր Դադաշ օղլու Օրուջեւը:

Քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը հայ-ադրբեջանական սահմանային հերթական լարվածության և նախկին սրացումների միջև տարբերություն է տեսնում միայն Ադրբեջանի կողմից կիրառվող ռազմական զինատեսակների փոփոխության մեջ: ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածությունը կապում է առաջիկայում Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հ ետ:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ադրբեջանական կողմին խորհուրդ է տալիս ինքնախաբեությամբ զբավելու փոխարեն մտածել սեփական դատարկվող գյուղերի մասին: Սեպտեմբերի 4-ի դրությամբ վերջին 3 օրերի ընթացքում ադրբեջանական կողմը բանակում ունեցել է 7-8 զոհ: Այս մասին տեղեկացնում է Արծրուն Հովհաննիսյանը' ֆեյսբուքյան իր էջում: «Երկրաշարժի, «Շանթերի», փլված պատերի ու այլ անհաջող երևույթների հետևանքով զոհերի քանակը ադրբեջանական բանակում երեք օրվա կտրվածքով դարձավ մոտ 7-8 հոգի»,- գրել է նա: Նախորդ օրվա համեմատ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանին սեպտեմբերի 4-ի երեկոյան իրավիճակը համեմատաբար քիչ է լարված:

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում սանձազերծած սադրիչ գործողություններում անհաջողության մատնված Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, չքողարկելով երկրի իշխանությունների ագրեսիվ ռազմաքաղաքական բնույթը, հանդես է եկել հերթական ռազմատենչ հայտարարությամբ և սպառնացել կիրառել իր սպառազինության տակ գտնվող «զենքի բոլոր տեսակները եւվերացնել թշնամուն»:

Հայ-ադրբեջանական սահմանում հրահրելով լարվածությունը՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են լուծել ներէթնիկ խնդիրները: Նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը:

Տավուշի մարզի դատախազի որոշմամբ, հարուցվել են քրեական գործեր՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ:

Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում, սեպտեմբերի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում, մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը:

Սեպտեմբերի 4-ի գիշերը և սեպտեմբերի 5-ի առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը դատապարտել է քաղաքացիական անձանց դեմ իրականացվող գործողությունները: Համանախագահը համապատասխան հայտարարություն է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Մենք դատապարտում ենք Լեռնային Ղարբաղի հակամարտությունում անմեղ քաղաքացիների թիրախավորումը: Մենք կողմ ենք արտահայտվում խնդրի խաղաղ կարգավորմանը»,- նշել է նա:

Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) նախաձեռնությամբ սեպտեմբերի 5-ի վաղ առավոտյան Ստեփանակերտից Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան՝ Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:«Արցախպրես»-ի թղթակիցն այդ կապակցությամբ մեկնելուց առաջ զրուցել է ազատամարտիկների հետ նրանց տրամադրվածության և նպատակների մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր:

«Շանթ-2015» զորավարժություն

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 3-ի երեկոյան հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի պայմանական նիստ՝ տեղեկացնելու վերջին օրերին Հայաստանի Հանրապետության շուրջ, ըստ զորավարժությունների սցենարի, ծավալվող իրավիճակի մասին:

«Շանթ-2015» ռազմավարական զորավարժությունը պլանային բնույթ ունի, իր մեջ պարունակում է պետության գրեթե բոլոր համապատասխան կառույցների ներդաշնակ համաչափ աշխատանքը պատերազմական գործողություների ժամանակ: Այս մասին սեպտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվելու ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ «Օրինակ, տարբեր վայրերում տարհանումներ են անցկացվելու, համապատասխան տարածքներ են նախապատրաստվել հանգստի տներում եւ ճամբարներում»,- ասել է նա:

Ադրբեջանում ցնցված են այդ երկրի հետ հայկական երկու հանրապետությունների սահմաններում լարված իրավիճակի պայմաններում Հայաստանում պլանային «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման բարձր մակարդակով:

«Շանթ 2015» պլանային ռազմավարական զորավարժությունների ընթացքում ծրագրված են տագնապներ, հավաքներ, տարհանումներ: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ բնակչությունը պետք է գիտակցված մոտենա այն հարցին, որ այս օրերին իրականանում են լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց շրջանակում կարող են լինել տագնապներ, հավաքներ, տարհանումներ: «Պետք չէ խուճապի մատնվել, իհարկե, սահմանային լարվածություն կա, բայց նաև լայնամասշտաբ զորավարժություններ են ծավալված, որոնց նպատակով կարող են հիմնական տագնապներ, հավաքներ, տեղահանումներ և այլ միջոցառումներ անցկացվել»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հայաստանում «Շանթ 2015» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում խաղարկվել է սցենար, ըստ որի' երկրում կապի եւ տեղակատվական համակարգի ղեկավարման որոշ գործառույթներ արդեն փոխանցվել են ՀՀ զինված ուժերին: Նման տեղեկատվություն հաղորդեց Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ վարչական համալիրում զորավարժությունը լուսաբանող լրագրողների հետ հանդիպմանը:

Զորավարժությունների շրջանակում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձե­ռագրերի գիտահետազոտական ինստիտուտի արժեքավոր նմուշներն իրենց տեղը գտան հատուկ ապաստարաններում: Զորավարժությունների շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում խաղարկվեց մի շարք արժեքավոր մշակութային նմուշների' հատուկ ապաստարաններ տեղափոխելու սցենարը:

Զորավարժությանը դիտորդի կարգավիճակով մասնակցելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով, սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ-ի քարտուղարության և Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը: Զորավարժությունների փորձը կարող է անգնահատելի լինել' ՀԱՊԿ-ի շրջանակներում այն կիրառելու համար: Նման գնահատական տվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության&n bsp;քարտուղարության վարչության պետի տեղակալ Վալերի Կոլչինը: «Հայաստանը ՀԱՊԿ անդամ առաջին պետություններից է, որ նման զորվարաժություններ է իրականացնում: Ուստի զորվարաժությունների փորձը կարող է անգնահատելի լինել ՀԱՊԿ-ի շրջանակներում այն կիրառելու համար»,- ասաց ՀԱՊԿ ներկայացուցիչը:

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հրավիրել և վարել է ՀՀ կառավարության պայմանական նիստ, որի ժամանակ նախարարները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականների կատարման ընթացքը, զեկուցել որոշակի իրավիճակներում առաջացած խնդիրների վերաբերյալ և առաջարկություններ ներկայացրել դրանց լուծման ու կառավարման առավել արդյունավետ միջոցների կիրառման ուղղությամբ: Պետական բոլոր մարմիններն ու գերատեսչությունները կազմ ու պատրաստ են՝ արագ եւ հավասարակշիռ որոշումներ կայացնելու' սցենարով նախատեսված ցանկացած իրավիճակում: Գնահատականը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանինն է:

Զորավարժությունների շրջանակում Էրեբունի բժշկական կենտրոնում խաղարկվեց պատերազմական իրավիճակում հիվանդանոցային պատրաստականության սցենարը, ըստ որի՝ հրահանգված ժամանակամիջոցում հիվանդանոցը պետք է նախապատրաստեր 100 մահճակալ և բուժանձնակազմին' տարբեր տեսակի վնասվածքներ ստացած անձանց ընդունելու համար:

«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները հայկական պետականության հասունության նշանն են: Նման կարծիք«Արմենպրես»-ի հետ զրույցում արտահայտեց ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:

Զորավարժությունների շրջանակում Երևանի Հանրապետության հրապարակում Երևանի քաղաքապետարանը իրականացրեց տարհանման խաղարկման սցենար. Հանրապետության հրապարակ էր բերվել 34 ավտոբուս: Զորավարժության շրջանակում սեպտեմբերի 5-ին՝ ժամը 01:30-ին, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստ՝ օրակարգում ունենալով ՀՀ Նախագահի «Ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցը: Պատգամավորների առաջարկով քվեարկության է դրվել պայմանական հատուկ նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, որը քվեարկությամբ ընդունվել է: Զորավարժությունների շրջանակում Երևանի Ավան վարչական շրջանում խաղարկվեց պարետային ժամ հայտարարելու սցենարը: Ավանում պարետային ժամ էր հայտարարվել սեպտեմբերի 5-ին, ժամը 02:00-ին:

Հանրապետության ամբողջ տարածքում անցկացվող «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարով սեպտեմբերի 5-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ժամը 10.07-ին և Տավուշի մարզի Իջևան քաղաքում ժամը 10.15-ին ազդարարման շչակների միջոցով հնչեցվել է «Օդային տագնապ» ուսումնական ազդանշան: Զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 5-ին Կապանում խաղարկվել է «Օդային տագնապ», որն ավարտվել է մեկ ժամ անց:

Լարված իրավիճակ Թուրքիայում

Օգոստոսի 31-ին Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) Դիարբեքիրում կրկին հարձակում է գործել ուժային կառույցների ներկայացուցիչների վրա: Դիարբեքիրի Քայափընար գավառում քուրդ զինյալները հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա: Հարձակման հետևանքով երկու ոստիկան վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ, չնայած բժշկական միջամտությանը, վերջիններս զոհվել են: Նույն օրը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մարտիկները համացանցում տարածել ե ն Թուրքիայի Կարսի նահանգի Սարիղամիշի տարածքով անցնող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար խողովակաշարի' վերջին մեկ ամսում երկրորդ անգամ պայթեցնելու տեսանյութը:

Օգոստոսի 31-ին զինյալները հերթական հարձակումն են գործել ոստիկանության վրա: Հերթական դեպքը գրանցվել է Շըրնաքի Իդիլ և Ջիզրե գավառները կապող ճանապարհին: Թուրքիայի արևելյան քրդաբնակ շրջաններում Քրդական բանվորական կուսակցության անդամների կողմից իրականացվող զինված գործողությունները շարունակվում են: Հերթական միջադեպը գրանցվել է Դիարբեքիրում:

Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի իրավապահ մարմիններն Իգդիրում հերթական բախումն են ունեցել Քրդական բանվորական կուսակցության անդամների հետ:

Սիրիայի տարածքում ծայրահեղական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքից կրակոցներ են արձակվել թուրքական սահմանամերձ Քիլիս քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա:

Քրդական բանվորական կուսակցությունը հարձակում է գործել Շըրնաք նահանգի ռազմական կայանի վրա, ապա' Վանի Գյուրփընար շրջանում հարձակվել է զինվորական մեքենայի վրա:

Սեպտեմբերի 2-ին Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում բախումներ են գրանցվել Քրդական բանվորական կուսակցության և իրավապահ մարմինների միջև: Բախման հետևանքով զոհվել է մեկ թուրք զինվոր, ևս երկուսը վիրավորվել են:

Թուրքիայի Հաքքարի նահանգի Դերիք գավառում թուրքական իրավապահ մարմինների և Քրդական բանվորական կուսակցության անդամների միջև բախում է տեղի ունեցել: Թուրքիայի Մարդին նահանգի Դարգեչիթ գավառում Քրդական բանվորական կուսակցության զինյալները հերթական գործողությունն են իրականացրել թուրք ոստիկանության դեմ: Քուրդ զինյալները հրդեհել են գավառի դպրոցներից մեկը:

Քրդական բանվորական կուսակցության 8 քուրդ զինյալ Շըրնաքում հանձնվել է թուրքական իրավապահ մարմիններին: Թուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ Սեպտեմբերի 4-ին Օսմանիե նահանգում անհայտ անձինք պայթեցրել են բեռնատար գնացքը: Թուրքիայի Մուշ նահանգում Քրդական բանվորական կուսակցության զինյալները հերթական հարվածն են հասցրել ռազմական ուժերին: Վանի Բաշքալե գավառում Քրդական բանվորական կուսակցությա ն ներկայացուցիչները հերթական գործողությունն են իրականացրել թուրքական ռազմական ուժերի նկատմամբ: Թուրքիայի Թունջելի շրջանի ոստիկանական բաժանմունքի վրա Քրդական բանվորական կուսակցության (PKK) ներկայացուցիչները հարձակում են գործել: Նույն օրը Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչները հերթական հարձակումն են գործել երկրի հարավ-արևելյան Շըրնաք նահանգում: Քուր դ զինյալները կրակ են բացել այն տաքսու վրա, որում նստած է եղել թուրք սպան:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից

Հայոց ցեղասպանության վերապրած, 101-ամյա Եվնիգե Ապոշյան Սալիբյանը, ով բնակվում էր ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, օգոստոսի 30-ին մահացել է:

Բեռլինում 2015թ. սեպտեմբերի 5-ին կանցկացվի գերմանական Հայնրիխ-Բյոլլ հիմնադրամի կողմից կազմակերպած «Անցյալի ներկան. 1915թ. Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով կոնֆերանս:

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Ալի Հայդար Քոնջան լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին' չժխտելով, որ նման բան տեղի է ունեցել: Նա դարձել է թուրքական ազգայնական շրջանակների ԶԼՄ-ների թիրախն այն բանի համար, որ հրապարակայնորեն ճշմարիտ դիրքորոշում է հայտնել Հայոց ցեղասպանության հարցով: Ալի Հայդար Քոնջան Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնո ղ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) անդամ է:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեիրոմին: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ հոկտեմբեր-նոյեմբերին հանրապետության ավագ դպրոցներում կիրականացվեն բաց դասեր' նվիրված Մեծ Եղեռնի, Հոլոքոստի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանություններին:

Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառումներ են անցկացվել մայրաքաղաքի Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններում:

Մոսկվայի Սերգեյ Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում: Քսան տարվա պատմություն ունեցող թատրոնը ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների աջակցությամբ Երևանում կցուցադրի երկու ներկայացում:

Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին'սեպտեմբերի 8-ին' ժամը 10:30-ին, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների սրբպատկերը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռից կտեղափոխվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի' հավատացյալ հայորդիների խոնարհման և աղոթքի համար:

Ստամբուլի 14-րդ բիենալեի ժամանակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տարբեր ներկայացումներ են տեղի ունեցել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ամենօրյա կանոնավոր թռիչքներ կլինեն․ կմեկնարկեն Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ (տեսանյութ)Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի․ Արթուր Չախոյան Ցուցադրական քայլ. Ալիևի համար կարևոր է՝ Փաշինյանը հաղթի 2026-ին. քաղաքագետը՝ բենզինի ներմուծման մասին (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Մասիս քաղաքում կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը Պաշտոնական ընդդիմությունը գուցե կհամարձակվի գումարել գիտնականների ու մտավորականների համաժողով․ Արմեն ԱյվազյանԻնչու Էրդողանը կարող է Ռուսաստանին վերադարձնել S-400 համակարգերը․ քաղաքագետՓաշինյանը պատրաստվում է նոր և լայնածավալ գրոհ ձեռնարկել Մայր Աթոռի դեմ, սակայն քաղաքական ընդդիմությունը որևէ գործնական քայլ չի կազմակերպում․ Արմեն ԱյվազյանՎթար Երևանում. տուժածը հոսպիտալացվել է Այս կիրակի տարվա վերջին պատարագն եմ մատուցելու Մայր ՏաճարումՎագիֆ Խաչատրյանը տեղափոխվել է Բաքվի հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր․ Նաիրա ԶոհրաբյանՏոկաևը Թրամփին հրավիրել է ՂազախստանՀայտնաբերվել է թմրամիջոց իրացնող 25-ամյա երիտասարդը. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ) Գրենլանդիայի վարչապետը գնահատել է ԱՄՆ-ի` կղզին զավթելու ցանկությունըՄտել եք քաղաքացու գրպանը, նոր թանկացումներ՝ երևանցիների գլխին․ ավագանու նիստը թեժ է անցել (տեսանյութ)Վահան Տերյանի մասին պատմող ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկնարկել ենԱլիևը կրկին մեկնել է Ստեփանակերտ ՀԷՑ-ը սկսել է մատուցել վճարովի հիմունքներով լրացուցիչ ծառայություններ Ավտովթար՝ Լոռու մարզում․ կա վիրավորՈւկրաինան և Միացյալ Նահանգները հակամարտության դադարեցման վերաբերյալ փաստաթղթերի նախագծեր են պատրաստել․ ԶելենսկիՄեծ Բրիտանիայի ԱԳՆ–ն կոչ է արել ՀՀ իշխանություններին պահպանել Սահմանադրությունը՝ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնինԿայացել է ՀՀ-ի և Եգիպտոսի միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը ՀՀ նախագահը Ռուբեն Նազարեթյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալովԵրևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա, մեթամֆետամին, կոկաին, հերոին և մեթադոն տեսակի թմրամիջոցներ Որ երկիրը կարող է դառնալ Եվրոպայի առաջնորդը․ PoliticoԱյսուհետ Մասիս համայնքի մանկապարտեզները կլինեն անվճար. համայնքապետ Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. Գալյանը ներկայացրել է իշխանությունների փոխզսպման կարգավորումները Իմ պաշտանանկության շուրջ քննարկում եղել է, որոշում դեռ չկա. Շիրակի մարզպետ Ֆինլանդիայում գրանցվել է 2000 թվականից ի վեր գործազրկության ամենաբարձր մակարդակըԱշոտ Մինասյանին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին․ տեղափոխելու են կալանավայր ՔՊ նախընտրական ցուցակում չի լինի նաև Փաշինյանի նախկին օգնական Նաիրի ՍարգսյանըՍպերցյանը` Ռուսաստանի տարվա երկրորդ լավագույն ֆուտբոլիստ Ուզում եմ հասկանալ, դուք ո՞ր էմոցիայից դրդված չեք խոստովանում՝ ով է ձեր քաղաքական առաջնորդը (տեսանյութ)Կանադայի մի նահանգ որոշել է անջատվել երկրիցԵրեւանի բյուջեն մեծանում է ու դառնում ավելի անկախ՝ սեփական եկամուտների հաշվին (տեսանյութ)Բան չմնաց, 6 ամսից ռադ եք լինելու, Թաթայի երգի տակ լավ էլ պարում եք, շարունակեք պարել (տեսանյութ) Եվրոպան Սուրբ Ծնունդը կնշի առանց պատերազմի․ Ակցիա Սանկտ Պետերբուրգում՝ ընդդեմ ՀՀ իշխանությունների (տեսանյութ) Օրբանը հայտարարել է Ուկրաինայի հակամարտության նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքի փոփոխության մասինՊաշտոնյայի կինն ամուսնու քարտից գումար է գողացել․ Սեքսուալ բնույթի գործողություններ՝ աղջկա նկատմամբ (տեսանյութ)Ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել էԳրոսսին ՄԱԿ-ին կոչ է արել ավելի ակտիվ դերակատարություն ունենալ ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև երկխոսության մեջՊԵԿ նախագահի տեղակալի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ Պենտագոնը հաստատել է Դանիային մոտ 1 միլիարդ դոլարի արժողությամբ «օդ-օդ» դասի հրթիռների հնարավոր վաճառքըԱդրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել էԵղվարդ-Զովունի ավտոճանապարհին ավազով բարձված «KamAZ»-ը կոտրել է գազախողովակներն ու կողաշրջվել, սկսվել է գազի արտահոսք Նախարարն անդրադարձել է առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ ստացած հարցերին«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են մեր երկրում Շվեդիայի, Նիդերլանդների եւ Բելգիայի դեսպանների հետ ՄԱԿ-ը պետք է առաջատար դեր խաղա Սուդանում հակամարտության կարգավորման գործում. Ռուսաստանի մշտական ​​​​ներկայացուցչությունԿառուցապատողը շինարարական հրապարակի տարածքում պետք է ապահովի ջրցան թնդանոթներ (տեսանյութ)Հայ տղա եմ, լավ դաստիարակություն ունեմ, բայց երբ դիմացինս իրեն կորցնում է, կարգի եմ հրավիրում. Սամվել Հակոբյան (տեսանյութ) ԱՄՆ-ն արտադրում է աշխարհի լավագույն զենքերը. Թրամփ
Ամենադիտված