«Ժողովուրդ». Կառավարության թանկ «հաճույքը»
ԱՐԽԻՎ
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության աշխատակազմը «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնից գնել է խոսափողերի և բարձրախոսների հավաքածուներ: Այս նպատակով կառավարությունը պետական բյուջեից ծախսել է 41 մլն 310 հազար դրամ: Համապատասխան պայմանագիրը կառավարության աշխատակազմը «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի հետ կնքել է օգոստոսի 24-ին:
Ըստ այդմ, կառավարության աշխատակազմը 3 մլն 110 հազար դրամով գնել է մեկ կառավարման թվային հանգույց, իսկ ղեկավարի մեկ խոսափողի հանգույցն արժեցել է 700 հազար դրամ:
Այնուամենայնիվ, տարօրինակ է, թե Կառավարությունն ինչու է նման ծախսեր կատարում: Կառավարությունը բարձրախոսների համակարգ ունի, եթե դրանց հետ կապված ինչ-որ անսարքություններ կան, ապա ինչու չեն նորոգում: Արդյո՞ք ամեն ինչ այդքան քայքայված է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)