«Լյուբե» խմբի մեներգիչ Նիկոլայ Ռաստորգուևը հոսպիտալացվել է Իսրայելում
ԱՐԽԻՎ
Ռուսական «Լյուբե» խմբի մեներգիչ Նիկոլայ Ռաստորգուևն առողջական խնդիրների պատճառով շտապ հոսպիտալացվել է Իսրայելում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով gazeta.ru-ն, այս մասին հայտնել են Պյատիգորսկի քաղաքային ադմինիստրացիայի մամուլի ծառայությունից: Խումբը պետք է մասնակցեր Պյատիգորսկի հիմնադրման 235-ամյակին նվիրված համերգին, և հոսպիտալացման պատճառով այդ իրադարձությունը չեղարկվել է: Համերգի կազմակերպիչներն ու Ռաստորգուևը հայցել են երկրպագուների ներողամտությունը պատճառած անհանգստության համար:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Լյուբերցի քաղաքում բացվել է արձան' «Լյուբե» խմբի պատվին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն