Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Բաքվից մեկնում է Մոսկվա
ԱՐԽԻՎ
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 17-ին Սոչիում կհանդիպի իր թուրք գործընկեր Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ներկայումս Թուրքիայի ժամանակավոր կառավարության արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Բաքվում: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Բաքու է ժամանել սեպտեմբերի 15-ին:
Թուրքական ANKA լրատվական գործակալության համաձայն՝ այցի նպատակն Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարների քննարկումն է: Ենթադրվում է, որ այցի շրջանակում կքննարկվեն նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:
Հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում ձևավորվել է ժամանակավոր կառավարություն, որը պետք է գործի մինչև նոյեմբերի 1-ը' այդ երկրում անցկացվելիք արտահերթ ընտրությունների օրը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)