Ուոլ սթրիթում հայտնվել է սեփական սոցցանցը
ԱՐԽԻՎ
Symphony ընկերությունը գործարկել Է սոցիալական հարթակ, որը նախատեսված Է Ուոլ սթրիթի ֆինանսական կազմակերպությունների համար: Այդ մասին, ինչպս տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:
Հարթակը ներկայացնում Է նորություններ եւ ֆինանսական վերլուծաբանների տվյալներ, կա ինտեգրացում Էլեկտրոնային փոստի հետ: Արտաքնապես ծառայությունը նման Է Twitter-ին. այսպես, դրանում առկա են հեշթեգներ եւ հիշատակումներ, նշում Է Reuters-ը: Գաղտնի տեղեկատվությունը հաքերներից պաշտպանելու համար հարթակն օգտագործում Է թվայնացման տեխնոլոգիան:
Նոր պրոդուկտի շնորհիվ Symphony-ն մտադիր Է առավել Էժան ծառայություններ տրամադրելու հաշվին մրցակցել Bloomberg LP-ի եւ Thomson Reuters-ի տերմինալների հետ, որոնցից թրեյդերներն օգտվում են ամբողջ աշխարհում: Օրինակ՝ հարթակի արժեքը կկազմի ամսական 15 դոլար, ի տարբերություն Bloomberg-ի տերմինալների, որոնցից օգտվելու դիմաց վճար Է գանձվում 1850 դոլարի չափով: Ընդսմին փոքր բիզնեսն ու մասնավոր ձեռնարկատերերը կարող են նոր պրոդուկտից օգտվել անվճար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)