New Horizons կայանը լուսանկարել է Պլուտոնի մայրամուտը
ԱՐԽԻՎ
Ամերիկացի գիտնականներն ստացել են Պլուտոնի վրա մայրամուտի բացառիկ հստակ լուսանկարը New Horizons ավտոմատ կայանից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Լուսանկարն արվել է հուլիսի 14-ին այն բանից 15 րոպե անց, երբ կայանն անցել է մոլորակի հետ առավել մերձեցման կետը: Դրանից հետո խցիկը շրջվել է հետ և լուսանկարել Պլուտոնի մակերևույթի՝ Արեգակի կողմից լուսավորված հատվածը՝ 1250 կիլոմետր երկարությամբ: Լուսանկարում երևում են նաև լիցքաթափվող մթնոլորտի հետքերը:
«Այս նկարը հնարավորություն է ընձեռում քեզ զգալու դիտորդ, որը գտնվում է Պլուտոնի մակերևույթի վերևում,- նշել է մոլորակագետների խմբի ղեկավարներից մեկը՝ Ալան Սթեռնը:- Պատկերի վերլուծությունը վիթխարի քանակությամբ գիտական տվյալներ է տալիս մոլորակի և դրա մթնոլորտի, լեռների, սառցադաշտերի և սարավանդների մասին»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն