ԳՖՀ-ն հանդես է գալիս ԻՊ-ի դեմ պայքարում ՌԴ-ի հետ Արևմուտքի համակարգված գործողությունների օգտին
ԱՐԽԻՎ
ԳՖՀ-ն հանդես է գալիս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին Ռուսաստանի մասնակցության օգտին, բայց Մոսկվայի գործողությունները պետք է փոխհամաձայնեցվեն Արևմուտքի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բեռլինում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը:
«Բնականաբար, ԻՊ-ի դեմ պայքարին մենք հավանություն ենք տալիս»,- նշել է նա: «Մենք շահագրգռված ենք, որ Ռուսաստանը ԻՊ-ի դեմ պայքարին մասնակցի Արևմուտքի երկրների հետ համաձայնեցված ձևաչափով»,-ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ահաբեկիչներին հակազդման գործին Մոսկվայի մասնակցության ասպեկտները պետք է համակարգվեն Եվրոպայի, ԱՄՆ-ի և նրանց գլխավորած կոալիցիայի հետ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)