Հոլանդացի գիտնականները հավելված են մշակել անքնության դեմ պայքարելու համար
ԱՐԽԻՎ
Հոլանդացի գիտնականները շարժական հավելված են մշակել, որն օգնում Է ավելի խորը քնելուն: Ինչպես պնդում են Ուտրեխտի համալսարանի, Ամստերդամի համալսարանի եւ Դելփյան տեխնիկական համալսարանի մասնագետները, ծրագիրը, առաջին հերթին, նախատեսված Է նրանց համար, ովքեր տառապում են անքնությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
SleepCare անվանմամբ նոր հավելվածը, որը թարգմանվում Է «քնելու մասին հոգալը», առայժմ հասանելի Է միայն Android գործառնական համակարգով հեռախոսների համար: Այն ոչ միայն օգնում Է մշակել քնի ճիշտ անհատական ռեժիմ, այլեւ տարբեր խորհուրդներ Է տալիս եւ առաջարկում Է բուժման զանազան մեթոդներ, ինչպես, օրինակ՝ հիգիենան քնելուց առաջ, ցերեկային ժամերին քնելուց խուսափելը:
Գիտնականների տվյալներով՝ Նիդեռլանդների բնակչության մոտավորապես 10 տոկոսը տառապում Է քրոնիկ անքնությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)