Առնվազն 40 մարդ է տուժել Ջակարտայում գնացքների բախման հետևանքով
ԱՐԽԻՎ
Առնվազն 40 մարդ Է տուժել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կայարանում մերձքաղաքային երկու գնացքների բախման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը: Վթարը տեղի Է ունեցել Ջուանդա կայարանում տեղական ժամանակով ժամը 15:15-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:15-ին):
«Առնվազն 40 մարդ Է վիրավորվել: Բոլոր տուժածներն ուղարկվել են մերձակա հիվանդանոցներ»,-հայտնել Է մերձքաղաքային հաղորդակցության գնացքների գործարկու ընկերության ներկայացուցիչ Միսկա Հայրանին: Նա հավելել Է, որ գնացքները նույն երթուղով մայրաքաղաք Ջակարտայից մեկնել Էին Բոգոր քաղաք:
Միջադեպի փաստով հետաքննություն Է սկսվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն