Խորվաթիան արգելել Է Սերբիայի քաղաքացիների ու ավտոփոխադրամիջոցների մուտքը երկիր
ԱՐԽԻՎ
Խորվաթիան սեպտեմբերի 24-ին արգելել Է Սերբիայի քաղաքացիների, ինչպես նաեւ Սերբիայում գրանցված մարդատար ավտոմեքենաների մուտքը երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը: Ավելի վաղ սահմանված արգելքը վերաբերում Էր միայն Սերբիայից ժամանող բեռնատար տրանսպորտին :
Սեպտեմբերի 24-ին՝ ուղիղ կեսգիշերին, սահմանում ներգաղթյալների հետ կապված ճգնաժամի ֆոնին Սերբիան Խորվաթիայի նկատմամբ կիրառել Է խոստացված հակամիջոցները՝ արգելելով այդ երկրից բեռնատար ավտոմեքենաների մուտքն իր տարածք: Ինչպես հայտարարել Է Սերբիայի ներքին գործերի նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը, Սերբիայի իշխանությունները փակել են խորվաթական բեռների ներկրումը եւ Խորվաթիայում գրանցված բոլոր փոխադրամիջոցների (բեռնատարների, նավերի, գնացքների) մուտքը երկիր ի պատասխան այն սահմանափակումների, որոնք մտցրել Է հարեւան երկիրը:
Անցյալ շաբաթ Խորվաթիան գաղթականների հոսքից պաշտպանվելու պատրվակով փակել Է Սերբիայի հետ սահմանի ութ վերահսկիչ անցակետերից յոթը, իսկ վերջինը, որը մնացել Է Բելգրադի եւ Զագրեբի միջեւ ձգվող կենտրոնական ավտոմայրուղու վրա, փակվել Է բեռնատար ավտոմոբիլների համար:
Ստեֆանովիչը ճշտել Է, որ միջոցները ձեռնարկվում են երկրի բոլոր սահմաններին, այլ ոչ թե միայն սերբա-խորվաթական սահմանին, եւ բացի բեռնատար ավտոմոբիլներից, տարածվում են նավերի եւ գնացքների վրա: Նրա խոսքով՝ դրանով իսկ Սերբիան «պաշտպանում Է իր պետականությունը, ինքնիշխանությունը եւ իր ապագան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)