Ռեկորդային թվով գաղթականներ են հատել Հունգարիայի սահմանը
ԱՐԽԻՎ
Առնվազն 10 հազար գաղթականներ են սեպտեմբերի 23-ին հատել Հունգարիայի սահմանը՝ գերազանցելով փախստականների թվի նախորդ ռեկորդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Հունգարիայի ոստիկանությանը:
Ինչպես նշում Է «Ֆրանսպրես»-ը, ներգաղթյալների մեծամասնությունը՝ 9939 մարդ, Հունգարիա Է ժամանել Խորվաթիայի սահմանով, եւս 102 մարդ՝ Սերբիայի սահմանով:
Նախորդ ռեկորդը սահմանվել Էր սեպտեմբերի 14-ին՝ այն բանից մեկ օր առաջ, երբ երկրի իշխանությունները փակեցին Սերբիայի հետ սահմանը: Այն ժամանակ Հունգարիա Էր մտել 9380 միգրանտ:
2015 թվականի սկզբից Եվրամիության տարածք են ժամանել շուրջ 500 հազար գաղթականներ, ամեն օր նրանց շարքերը համալրվում են հազարավոր նոր ժամանողներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)