Էդուարդ Շարմազանովը հորդորում է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքում քաղաքական երանգ չտեսնել
ԱՐԽԻՎ
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելը քաղաքական պատվեր չի եղել և պետք չէ այդ միջադեպին քաղաքական երանգ տալ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մի բան փաստ է, որ սա քաղաքական պատվեր չի եղել, ու այս հարցին քաղաքական երանգ տալը իրականությունից հազարավոր կիլոմետրեր հեռու է: Այստեղ քաղաքական երանգ տեսնելն անընդունելի է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ ազատամարտիկին ծեծի ենթարկելու գործով կան ձերբակալվածներ, և նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները: «Ես նրան առողջություն եմ մաղթում և շուտափույթ ապաքինում»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)