Մոգերինին և Զարիֆը քննարկել են Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ համագործակցությունը
ԱՐԽԻՎ
Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Նյու-Յորքում քննարկել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ երկկողմ համագործակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այդ մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած կոմյունիկեում:
«Տարածաշրջանային հարցերի քննարկման շրջանակում Իրանի ԱԳ նախարարը և ԵՄ արտաքին քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչն ընդգծել են Սիրիայի հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը, ինչը բերել է բազմաթիվ զոհերի: Նրանք պատրաստակամություն են հայտնել համագործակցել ՄԱԿ-ի շրջանակում և մտքեր փոխանակել, թե ինչպես դրան նպաստել»,- ասված է կոմյունիկեում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան