Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները Հայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպք Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել 

Կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը

ԱՐԽԻՎ

Կառավարության ընդունելությունների տանը ավարտվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստը հրավիրվել էր ընդլայնված կազմով՝ պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են եղել տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, մասնագետներ: Նիստի սկզբում, Նախագահը տեղեկացրել է ներկաներին, որ ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի 5-րդ նիստի որոշման՝ միջոցառումների գլխավոր համակարգողի գրասենյակը Հայաստանի անկախության տոնին հետևող և Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը նախորդող այս խորհրդանշական շաբաթվա ընթացքում անցկացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքի և առաջիկա անելիքների քննարկումներ, հաշվետու միջոցառումներ, ցուցահանդեսներ:

Օրակարգի հարցերի քննարկմանը անցելուց առաջ նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հանձնաժողովի անդամ, սփյուռքում հայապահպանության գործին բացառիկ ներդրում բերած Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք, երջանկահիշատակ Ներսես Պետրոս 19-րդի հիշատակը: Հանրապետության Նախագահը տեղեկացրել է հանձնաժողովի անդամներին, որ ի նշանավորումն Պատրիարք Ներսես Պետրոս 19-ի երկնային ճանապարհի, հաշվի առնելով նրա հսկայածավալ ազգանվեր գործունեությունը՝ հրամանագիր է ստորագրել նրան հետմահու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին: Շանշանը հանձնվել է հանձնաժողովի նոր անդամ, Տանն Կիլիկիո նորընտիր Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդին:

Սերժ Սարգսյանը նաև շնորհավորել է Գրիգոր Պետրոս 20-րդին՝ Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարքի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Նիստի օրակարգի հարցերի թվում հանձնաժողովը քննարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքն ու առաջիկա անելիքները, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքներում ստեղծված իրավիճակը, լսել՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասին զեկույցը, քննարկել նաև կազմակերպչական հարցեր:

Առաջին հարցի շուրջ կայացած ծավալուն քննարկումներն ամփոփելով՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ նկատվում է հետագա աշխատանքի համադրման, պարբերական շփումների մշտական հարթակ ձևավորելու ընդհանուր պահանջ: Նախագահի կարծիքով, դա կարող է լինել օգտակար և արդյունավետ գործընթաց: Հանձնաժողովը քննարկել և միաձայն ընդունել է Համահայկական խորհուրդ ձևավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք կատարելու մասին որոշումը: Ձևավորվել է կազմակերպչական հանձնախումբ, որին հանձնարարվել է նախաձեռնել խորհրդատվությունների լայն ներառական գործընթաց:

Օրակարգի երկրորդ հարցի՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքներում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Նախագահը նշել է, որ խորապես մտահոգված է հատկապես Սիրիայում շարունակվող բախումներով և օր օրի վատթարացող հումանիտար իրավիճակով: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում տարածաշրջանում բնակվող հայության և, մասնավորապես՝ սիրիահայության խնդիրները, ինչի վկայություններից է, առաջին հերթին, Հալեպում արդեն մի քանի տարի գործող միակ օտարերկրյա ներկայացուցչությունը՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը և Դամասկոսում իր աշխատանքները շարունակող ՀՀ դեսպանությունը:

Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիների ժառանգները, Նախագահի խոսքով, կիսում են ժամանակին իրենց օգնության ձեռք մեկնած ժողովուրդների ճակատագիրը: Նրանք շարունակում են մարդկային և նյութական մեծ կորուստներ կրել։ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանն իր դռները բացել է բոլորի առջև և արդեն Սիրիայից ընդունել շուրջ 16 հազար հայրենակից: Հայաստանի պետական բոլոր կառույցներն անխտիր ներգրավված են սիրիահայերի հիմնախնդիրները լուծելու և մեր հասարակությանը նրանց ինտեգրման գործընթացը արագացնելու աշխատանքներում:

Սիրիայի և Իրաքի հայկական համայնքներում ստեղծված իրավիճակի մասին զեկույցներով հանդես են եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Բերիո թեմի առաջնորդ, Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը, Դամասկոսի թեմի առաջնորդ, Տեր Արմաշ Արքեպիսկոպոս Նալբանդյանը, Իրաքի թեմի առաջնորդ, Տեր Ավագ Արքեպիսկոպոս Ասատուրյանը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ բոլորն էլ կցանկանային ավելին արած լինել: Բոլորի հավաքական ջանքերով է, որ մեր հայրենակիցների հարցերը վերջնական լուծումներ պետք է ստանան: Նախագահը խորին շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին, միջազգային և համայնքային կառույցներին, անհատներին, ովքեր իրենց աջակցության ձեռքն են մեկնել և շարունակում են աջակցել հայությանն այս աշխատանքներում:

Ընդունվել է հայտարարություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքների կացության մասին՝ որպես սիրիահայությանը հայ ժողովրդի ընդհանրական սատարման կարևոր դրսևորում:

Օրակարգի երրորդ հարցի հետ կապված զեկույցներ են ներկայացվել ապրիլի 22-ից 23-ը Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի արդյունքների վերաբերյալ:

Նախագահի գնահատմամբ, առաջին ֆորումը ծառայել է իր նպատակին: Այն դարձել է քաղաքական ազդակը լսելի դարձնելու, ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարում Հայաստանի Հանրապետության դերակատարումն ամրագրելու կարևոր միջոց: Ըստ Սերժ Սարգսյանի, ֆորումը ներկայացուցչական էր թե՛ քաղաքական դերակատարների, թե՛ ցեղասպանագետների լայն շրջանակի ներկայության առումով: Նախագահի համոզմամբ, ֆորումն ու դրան զուգահեռ ընթացած այլ ֆորումները բովանդակային լիցք են հաղորդել ոգեկոչման միջոցառումներին, նշմարել հետագա պայքարի ուղիները:

Հանձնաժողովը ընդառաջելով 2015թ. ապրիլի 22-23-ին Երևանում անցկացված Գլոբալ ֆորումի մասնակիցների' Հայաստանի Հանրապետությանն ուղղված կոչին՝ ազգային ու միջազգային մակարդակներում շարունակել ջանքերը' խթանելու և համախմբելու ցեղասպանության ոճրի դեմ պայքարում միջազգային գործողությունները, որոշել է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը' ապահովելու գլոբալ ֆորումի շարունակական և պարբերական բնույթը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում է
Ամենադիտված