Թիվ 3 ընտրատարածքում առաջատարն է Արթուր Ստեփանյանը. հարցում
Հասարակություն
Լուրեր.com-ն իր ընթերցողների շրջանակում անցկացրել էր հարցում՝ «Երևանի թիվ 3 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից որի՞ն եք պատրաստվում տալ Ձեր ձայնը» հարցադրմամբ:
Հարցման արդյունքում առաջատար է ճանաչվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Արթուր Ստեփանյանը՝ ստանալով 3720 ձայն (51%): Երկրորդ տեղում է «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը՝ 2590 ձայն (36%)։ Երրորդ տեղում է ԲՀԿ կողմից առաջադրված Աշոտ Տոնոյանը՝ հավաքած 830 ձայնով (11%): Հարցման արդյունքներով ամենաքիչ ձայները հավաքել է ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը՝ 130 ձայն (2%)։
Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 7270 մարդ:



















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան