Մարսի վրա հայտնաբերված «գետակները» գաղութաբնակներին թույլ կտան ստեղծել ջերմոցներ. NASA
ԱՐԽԻՎ
Վերջերս Մարսի մակերեւույթին հայտնաբերված աղի գետակներն սկզբունքորեն կարելի Է օգտագործել որպես ջրի աղբյուր կարմիր մոլորակի վրա ապագա գաղութների համար, այդ թվում՝ «պատերազմի աստծու» հասարակածում հատուկ սարքավորված ջերմոցներում տունկերի ոռոգման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է NASA-ի գիտական ստորաբաժանման ղեկավար, նախկին աստղանավորդ Ջոն Գրանսֆիլդը:
NASA-ի կենտրոնակայանում ելույթ ունենալով մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված Էր Մարսի հասարակածի միանգամից մի քանի խառնարանների լանջերին «աղի գետակների» հայտնաբերման հաստատմանը, Գրանսֆիլդը նշել Է, որ ջրի տվյալ պաշարներն ակներեւաբար մեծացնում են գաղութաբնակների համար Մարսի արժեքն ու ապագա «բնակելիությունը», որոնք ստիպված չեն լինի իրենց հետ թթվածին եւ ջուր տանել:
Գրանսֆիլդի խոսքով՝ նման ծրագրերի իրագործումը նոր հնարավորությունների մի ամբողջ շերտ Է բացում գաղութաբնակների համար. նման ջերմոցները կծառայեն ոչ միայն որպես սննդի, այլեւ թթվածնի եւ շատ այլ բաների աղբյուրներ, որոնք կենսականորեն անհրաժեշտ են Մարսի ապագա բնակիչների ֆիզիկական եւ հոգեբանական առողջության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)